INTERNATIONAL BUSINESS TIMES. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԱՀ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՄԵՂՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐ
Արխիվ 12-16INTERNATIONAL BUSINESS TIMES. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊԱՀ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՄԵՂՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայտնի բրիտանացի սյունակագիր Սայմոն Հեֆֆերը շատ կոշտ քննադատությամբ հանդես է եկել International Business Times-ում` մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտողներին սեփական շահերի առաջխաղացման մեջ, իսկ Թուրքիայի քաղաքականությունը` որակավորելով հիմար :
Մասնավորապես նա գրում է , որ որոշ երկրներ այնքան են վշտացած Հոլոքոստի ժխտմամբ, որ դա քրեականացրել են: Կոչեր են եղել նույնը անել Բրիտանիայում, սակայն, «մենք, բարեբախտաբար, խուսափեցինք այսպիսի կոշտ մոտեցումից ի օգուտ ՀԻՄԱՐՆԵՐԻ խոսքի ազատության»:
Եթե Թուրքիան չի տեսնում ինչքան հիմար է դարձնում իր ազգը այսօր շարունակելով ժխտել այդ դաժանությունները, ապա կորցնում է երբեւէ քաղաքակիրթ աշխարհին միանալու հնարավորությունը: Շատ թուրքեր, ովքեր տեղյակ են, թե ինչ է կատարվել, ամաչում են իրենց երկրի քաղաքական առաջնորդների հիմար դիրքորոշումից: Հարյուրամյակը իդեալական պահ է պատմական մեղքի ընդունման եւ ապաշխարության համար: Եւ այս անգամ Գերմանիան կարող է օրինակ ծառայել, եզրակացնում է սյունակագիրը:
Պատրաստեց` Զ. Բաբուխանյանը
