Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ`ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ.«ՍՏԱԼԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ`ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ.«ՍՏԱԼԻՆԸ  ՍՊԱՆԵԼ Է ՀԱԶԱՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ընթացքում, երեկ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։

Նրա խոսքով՝ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։ Ֆրանցիսկոսը ընդգծել է, որ մյուս երկու ողբերգությունները «նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված» ոճիրներն են: Ի պատասխան այս հայտարարությանը, ռուսաստանաբնակ ռազմական պատմաբան Արսեն Մարտիրոսյանը, սակայն, 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ստալինի օրոք`Սովետական միության ժամանակ, ձևավորվեց հայ ժողովրդի պետականությունը, հետեւաբար ստալինիզմը կապ չունի  ցեղասպանության հետ:

«Իրավունքի» հետ զրույցում բարձրաստիճան հոգեվորական Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն այսպես արձագանքեց հայ պատմաբանին. «Բացասաբար եմ վերաբերվում նման հայտարարարությանը: Նա իր անձնական  տեսակետն է հայտնել: Չեմ կարող ստալինիզմը ցեղասպանություն է, թե` ոչ, բայց Ստալինը ոչնչացրել է հարյուրավոր մարդկանց, փակել է հազարավոր եկեղեցիներ, սպանել է հազարավոր եկեղեցականների»:


Մանրամասները` տեսանյութում:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ