ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԸՆԴԴԻՄԱԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԻՆԿՎԻԶԻՑԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԸՆԴԴԻՄԱԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ԻՆԿՎԻԶԻՑԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վերջերս հայտարարել էր, որ շատ հարցերում համակարծիք է ընդդիմադիրների հետ: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից պարզեց` որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ` կոնկրետ ո՞ր հարցերում է համամիտ ընդդիմադիրների հետ: «Գիտեք, չի կարող 71 հոգանոց խմբակցությունում բոլորը միեւնույն պատկերացնումն ունենան նույն հարցի մասին: Պետք է հեռու մնալ այդպիսի խմբակցությունից, եթե 71 անդամ ունեն նույն կարծիքը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Սամվել Ֆարմանյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ կարող են լինել տասնյակ հարցեր, որոնց դեպքում ինքը կարող է համակարծիք լինել ընդդիմադիրների հետ:
Իսկ ինչո՞ւ է միայն վերջին շրջանում ՀՀԿ պատգամավորը, այսպես ասած, պրոընդդիմադիր դիրքորոշում որդեգրել: «Դուք սխալվում եք: Նախկինում էլ է էդպես եղել: Եվ դա օրինաչափ է այնպես, ինչպես լուսնի ու արեւի գոյությունը»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, քաղաքական գործիչը հավաստիացրեց` խմբակցությունը նորմալ է ընդունում իր մոտեցումները:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
