Ադրբեջանական սփյուռքը Քերիին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
Արխիվ 12-16Ադրբեջանական սփյուռքը Քերիին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
Ամերիկյան մի խումբ փորձագետներ, քաղաքական գործիչներ և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով. հայտնում է ադրբեջանական Turan-ը: Նրանք անհանգստություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատացման կապակցությամբ:
Նամակում ԱՄՆ-ին կոչ է արվում կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ երկրում անմեղ մարդկանց ձերբակալությունները կանխելու համար: Կոչ է արվում սառեցնել այդ ձերբակալությունների համար պատասխանատու չինովնիկների ակտիվները և զրկել վիզայի տրամադրումից:
