ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ, ՈՉ ԹԵ...»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏՆԵԼ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ, ՈՉ ԹԵ...»

Հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանն այսօր հեռացավ Հայաստանից: Նրա այցը Հայաստանին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա ինչ ազդեցություն ունեցավ հարցին` ԲՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆը, «Իրավունքի» հետ զրույցում անկեղծանալով, ասաց,
- Ինձ համար հասկանալի չեն այն մարդկանց դիրքորոշումը, ովքեր փորձեցին այդ տիկնոջ վրա ցեխ շպրտել: Ուզենք, թե չուզենք, Քիմ Քարդաշյանն ունի համաշխարհային ճանաչում: Քիմ Քարդաշյանի` Հայաստանում գտնվելու օրերին Google-ում «Հայաստան» բառը եղել է ամենափնտրվող բառը: Բազմաթիվ պարբերականներ Քարդաշյանի այցի համատեքստում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Դա պետք է համարել կարեւորագույն ձեռքբերում եւ շնորհակալություն հայտնել նրան, ոչ թե անպարկեշտ ձեւակերպումներով փորփրել նրա անցյալը եւ հնչեցնել ոչ կոռեկտ գնահատականներ: Ի վերջո, հայ կինը եկել է Հայաստան, գտնելու իր արմատները:Միայն նրա թվիթերյան գրառումն ունեցել է մի քանի միլիոն այցելու: Արդյոք սա բավարար չէ Քիմ Քարդաշյանին շնորհակալությու հայտնելու համար: Կարծում եմ` բավարար է:
Մանրամասները` «Իրավունքի» վաղվա համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
