Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՍԵՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՕՅԻՆ ՉԵՆ»

Արխիվ 12-16

ՍԵՖԻԼՅԱՆԻ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՕՅԻՆ ՉԵՆ»

 

Մեր ընթերցողը հիշում է, թե ինչպես նախորդ տարի ապտակեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ու մի քանի ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին ու Մանվել Եղիազարյանին քաշքշեցին: Պատգամավորի ու ազատամարտիկների վրա ձեռք բարձրացնողները, թեեւ տարբեր մարդիկ էին, բայց նախկին «Եռյակը»` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգությունը», մեծ աղմուկ բարձրացրին խորհրդարանում եւ վերոնշյալ դեպքերի համար ՀՀԿ-ՀՅԴ դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելուց բացի, բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքը: Արդեն մի քանի օր է, որ անազատության մեջ են «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող քարտուղար Ժիրայր Սեֆիլյանն ու եւս մի քանի անդամներ, սակայն մեր ընդդիմադիրներն առաջվա նման կուրծ չեն ծեծում Սեֆիլյանին ու նրա համախոհների ազատության մեջ հայտնվելու համար: Սա այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարանն» իշխանափոխության հարցն է բարձրացնում, որը ամիսներ առաջ բարձրաձայնում էր նույն «Եռյակը»: Իսկ այսօր արդեն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ԲՀԿ-ն էլ չեն շտապում իշխանափոխության մասին բարձրաձայն խոսել:

«Իրավունքը» ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեց` ինչո՞ւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ազատության համար չեն բոյկոտում: «Իսկ դրանով կազատե՞նք իրենց»,- հարցին հարցով պատասխանեց Ստեփան Մարգարյանը:

Իսկ երբ ԱԺ նիստերը ԲՀԿ-ը բոյկոտում էր Արամ Մանուկյանի ու երկու ազատամարտիկի համար, արդյոք դրանից շահեցի՞ն նրանք, պատգամավորի խոսքով` իրավիճակն ու ընդհանուր մթնոլորտը հիմա ու այն ժամանակ տարբեր էին: Մեկ հիմնական տարբերություն խնդրեցինք ասել ԲՀԿ պատգամավորին:  «Այն ժամանակ կար հասարակական լայն կոնսոլիդացիա քաղաքական ուժերի շուրջ, լուրջ իրավիճակ էր»,- արդարացավ  մեր զրուցակիցը:

Ստեփան Մարգարյանի համար անգամ նշանակություն չունի այն, որ «Հիմնադիր խորհրդարան» շարժումը պայքարում է իշխանափոխության համար:

Ինչ վերաբերում է Սեֆիլյանին ու նրա համախոհների ձերբակալությանը ապրիլի 24-ի անկարգությունները կանխելու համար, Ստեփան Մարգարյանի խոսքով` ինքն այդ անկարգությունները չի տեսել: «Եթե ձերբակալությունն արվել է առանց փաստ ունենալու, դա վատ է»,- եզրափակեց քաղաքական գործիչը:

Հ.Գ. Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ազատության համար չպայքարելը, կարծում ենք, այլ պատճառներ ունի: Առաջին եւ հիմնական պատճառն այն է, որ Սեֆիլյանը չի ընդունել այս համակարգի խաղի կանոններով գործող քաղաքական ոչ մի ուժի` նրանց կոչ անելով միանալ իրենց:

Երկրորդ` քաղաքական խանդը եւ «իշխանափոխություն» հասկացությունը իրենով է արել ՀԱԿ-ը, որը մինչ այժմ կարծում է` իշխանափոխության մասին խոսելը «օյին է» միայն  իրենց համար:

Երրորդ` ԲՀԿ-ի ու նրա նախկին առաջնորդի հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն լինելու է խելոք ընդդիմություն, իսկ կուսակցության նորանշանակ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առայժմ պիտի հարմարվի խելոք ընդդիմության ու իշխանության հետ չառճակատվելու նոր կարգավիճակին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ