ԲՀԿ-Ի ՃԱՔԸ ՀԱՍԱՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ՃԱՔԸ ՀԱՍԱՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԲՀԿ
ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ-ական Ռաֆֆի Գյոզալյանը տեղեկություն է տարածել ԲՀԿ-ից և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին, իր ֆեսբուքյան էջում կատարելով հետևյալ գրառումը. «Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն` և արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` երևանի ավագանու խմբակցությանը, որից հետո, արդեն որպես ավագանու անդամ և հասարակական գործիչ, շարունակելու եմ իմ գործունեությունը` անկուսակցական դաշտում: Կուզենայի իմ խորին շնորհակալությունը հայտնել « Բարգավաճ Հայաստան» կուսակցության իմ բոլոր ընկերներին , հատկապես` Երևանի ավագանու « Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին»:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
