«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՐՏԱՀԱՆԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ ՉԵՆՔ
ԿԱՐՈՂ ԱՐՏԱՀԱՆԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր Վազգեն Սաֆարյանից այսօր պարզեց՝ Հայաստանը ի՞նչ բնույթի փաստաթուղթ կստորագրի մայիսին Ռիգայում` ԵՄ-ի հետ: Եվ արդյոք դրանից հետո մեզ կհաջողվի եվրոպական երկրների շուկաներ հայկական արտադրանք արտահանելու համար:
Ըստ Սաֆարյանի՝ եվրոպացիների հետ բանակցելիս պետք է հստակ նրանց հասկացնել, որ նրանց համար Հայաստանը հումքային կցորդ չէ: «Դրան հասնելու համար կառավարությունը քաղաքական կամք պետք է դրսեւորի»,- ասաց Սաֆարյանը, ապա մանրամասնեց. «Հայաստանն այսօր արտահանում է պղնձի խտանյութ, ԱՄՆ-ը` ալյումինե փայլաթիթեղ, Կանադա՝ ոսկու եւ պղնձի համաձուլվածք՝ «Դորե», որոնք կիսաֆաբրկատներ են: Ցանկալի կլիներ, որ պղնձի խտայութ արտահանելու փոխարեն արտահանեիք պղինձ»:
Ինչ վերաբերում է այլ ապրանքներ արտահանելուն, ապա եվրոպական շուկա չենք կարող արտահանել գյուղմթերք, քանի որ իրականացվում է դեմպինգային քաղաքականություն:
Մանրամասները՝տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
