Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

« Ի՞ՆՉ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ...». ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶԱՆԳԵՐԻՆ

Արխիվ 12-16

« Ի՞ՆՉ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ...». ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ

ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԶԱՆԳԵՐԻՆ


 

Այսօր «Իրավունքի» խմբագրությունն ահազանգ է ստացել Կենտրոն վարչական շրջանին պատկանող Երվանդ Քոչար 5-7 շենքի բնակիչներից, ովքեր նյարդայնացած մեզ փոխանցեցին, որ ստիպված են մեզ դիմել՝ իրենց խնդրին լուծում տալու համար: Բանն այն է, որ այսօրվա հորդառատ անձրեւի պատճառով, վերոնշյալ շենքի տարածքում ջրհեղեղ է, որի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ո՛չ տանից դուրս գալ, ո՛չ էլ տուն մտնել. «Նման դեպքերում շատ ենք զանգել թաղապետարան, բայց ո՛չ եկել են, ո՛չ էլ մի բան արել, որ այս ջրհեղեղը վերանա: Շատ ժամանակ նույնիսկ հեռախոս չեն վերցնում, իսկ վերցնելուց էլ մենակ ասում են՝ հա, եղավ, բայց հետ ոչ մի բան չի լինում»,- վրդովված նշեցին քաղաքացիները եւ հույս հայտնեցին, որ գոնե մեր միջոցով կկարողանան հարցին լուծում տալ:

Խնդրի մասին տեղեկացրինք Կենտրոնի թաղապետարանին, որտեղից մեզ պատասխանեցին՝ իրենք տեղյակ չեն ոչ մի զանգի մասին: Հավանաբար, բնակիչները զանգահարել են թեժ գիծ: Այնուհետ մեզ ասացին, որ զանգահարենք եւ դիմենք թաղապետարանի լրատվական ծառայություն:Լրատվական ծառայության պատասխանատու Լուսինեն, հարցը մինչեւ վերջ չլսելով, ասաց. «Ի՞նչ Երվանդ Քոչար: Ես հիմա խորհրդակցության եմ մտնում, ինձ մեկ ժամից զանգեք»: Իսկ թե ինչ կլինի եւ ուր կհասնի ջրհեղեղը մեկ ժամ հետո, պարզ չէ, կամ կարելի է պատկերացնել միայն: Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ ահազանգ կլինի, թե՝ոչ, թաղապետարանի համար միեւնույն է:

Ի դեպ աշխատանքային օրվա ավարտին, լրատվական ծառայության պատասխանատու Լուսինեն մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ զանգ չի հնչել, եւ որ վաղը ավելի մանրամասն կփորձի հարցն ուսումնասիրել եւ պատասխան տալ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ