ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրիտանական The daily Mail-ը անդրադարձ է կատարել կիրակի՝ ապրիլի 12-ին երեկոյան Երեւանի կենտրոնում Քանյե Ուեսթի տրված համերգին: Աղբյուրը հայտնում է՝ Քանյե Ուեսթը հնարավոր է ձանձրացել է տեսարժան վայրերի դիտումից իր Հայաստան այցի ընթացքում կնոջ Քիմ Քարդաշյանի եւ Քլոեյի հետ: Կիրակի գիշերը 37-ամյա ռեփերը մայրաքաղաք Երեւանում ցատկեց Կարապի լիճը եւ զարմացրեց բազմաթիվ երկրպագուներին՝ կատարելով անպատրաստի համերգ: 21 Գրամմիի մրցանակակիրը ցփնում էր ջուրն իր շուրջը իր հիթային երգացանկից ներկայացնելով 6 երգ՝ շրջապատված անցորդների կողմից եւ ի զարմանս ոստիկանության եւ Ազգային գվարդիայի, որը շատ արագ փակել է շոուն:
Պարբերականը անդրադարձ է կատարել նաեւ Քարդաշյանների հայաստանյան այցին՝ գրելով, որ Քանյեն եւ Քարդաշյանները այցելում են իրենց նախնիների հայրենիքը օսմանյան զինվորների կողմից հայերի զանգվածային սպանությունների 100-ամյա տարելիցին ընդառաջ, որը կոգեկոչվի ապրիլի 24-ին: Հայկական նախնիները նրանց հայրական կողմից են՝ ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ այն տարածքից, որը այժմ Թուրքիայում է:
{youtube}xjS2Kf9OluA{/youtube}




Զ. Բաբուխանյան
