Հռոմի պապը Գրիգոր նարեկացուն հռչակեց Տիերեզական եկեղեցու 36-րդ վարդապետ
Արխիվ 12-16Հռոմի պապը Գրիգոր նարեկացուն հռչակեց Տիերեզական եկեղեցու 36-րդ վարդապետ

Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցվեց ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արարողությունը պատմական էր, քանի որ նախկինում ցեղասպանության զոհերի հիշատակին միայն աղոթքներ են հնչեցվել։ Արարողության ընթացքում Հռոմի Պապը սուրբ Գրիգոր Նարեկացուն սրբադասեց և հռչակեց Տիեզերական եկեղեցու Վարդապետ: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Սուրբ Գրիգոր Նարեկացին ճանաչվել է Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետ: Այս թիվը համընկնում է Մաշտոցի այբուբենի տառերի քանակի հետ: 
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
