Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

Քարդաշյանները ՀՀ-ի այցի 2 օրում 36,5 մլդ դոլարի PR են ստացել

Արխիվ 12-16

Քարդաշյանները ՀՀ-ի այցի 2 օրում 36,5 մլդ դոլարի PR են ստացել


Ամերիկայի մեդիա-մոնիտորինգի մասնագետների հաշվարկով` Քարդաշյան քույրերի Հայաստանի այցի միայն առաջին երկու օրվա  լուսաբանումը ԱՄՆ-ի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ  արժեքով գերազանցում է 36,5 մլն դոլարը:

Հաշվարկի մեջ ներառված չեն ԱՄՆ-ի թերթերը, կայքերը եւ միջազգային ԶԼՄ-ները, ինչպես նաեւ սոց. ցանցերի հետեւորդները:

 

Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան  առիթ դարձավ, որպեսզի իրենց այցը ակտիվ լուսաբանող համաշխարհային լրատվամիջոցները` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror
եւ այլ ԶԼՄ-ները,եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն Հայաստանին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

The USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում: Անդրադառնալով այս այցի դրդապատճառներին` ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական արմատներով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին, ինչպես նաև հարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Բրիտանական The Guardian-ը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին իր` Հայաստան այցի ընթացքում: Պարբերականը նշում է, որ Քարդաշյանների ընտանիքի այցի նպատակը Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի «սպանդի» հարյուրամյա տարելիցի ընդգծումն է:  Անդրադարձ է կատարվում 1915 թվականի ջարդերին եւ հայերի պահանջատիրությանը աշխարհին` ընդունել  հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության փաստը:

Փորձագետները ակնկալում են Հայաստանի որպես տուրիստական երկրի նկատմամբ հետաքրքրության մեծացում եւ տուրիստական հոսքի աճ:

Այսպես` ամերիկյան Hello ամսագիրը Քիմի այցից հետո Հայաստանը անվանել է այցելության լավագույն վայր, իսկ The Daily mail-ը Քարդաշյանների այցելության հետ կապված  ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի որոշ գեղատեսիլ վայրեր, ժամանակակից Երեւանը` շեշտադրելով նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Քարդաշյանների այցը անհանգստության եւ քննարկումների ալիք է առաջացրել Թուրքիայի  եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ սոց. ցանցերում:

 

Զ. Բաբուխանյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ