«ՌԵԱԼԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍԿ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ (տեսանյութ)
Արխիվ 12-16
«ՌԵԱԼԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ ԻՍԿ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Էյբարին»: Մադրիդցիների կազմը փորձարարական էր, բայց մադրիդցիները վստահ հանդիպում անցկացրին, նախ Կրիշտիանո Ռոնալդուն տուգանային հարվածով գրավեց մրցակցի դարպասը, ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 38-ի: Հանդիպման 31-րդ րոպեին հաշիվն արդեն 2:0 էր, աչքի ընկավ Չիչարիտոն, ով մադրիդցիների մեկնարկային կազմում էր, իսկ հանդիպման վերջակետը դրեց Խեսեն, 83-րդ րոպեին խփելով թիմի 3-րդ գնդակը: Նույն տուրի շրջանակներում կայացավ «Սեւիլիա» - «Բարսելոնա» հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝2:2: Կատալոնացիները հանդիպման հաշիվը բացեցին 14-րդ րոպեին, գոլն իր հաշվին գրանցեց Լեոնել Մեսսին, իսկ Նեյմարը 31-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: 38-րդ րոպեին դաշտի տերերի արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան խփեց իր թիմի առաջին պատասխան գնդակը, իսկ 84-րդ րոպեին փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Կեւին Գեմեյրոն խփեց նաեւ երկրորդը, ինչը կատալոնացիներից խլեց շատ կարեւոր միավորներ: Այսպիսով, «Բարսելոնան» արդեն 2 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», իսկ չեմպիոնության համար պայքարը նոր թափ է ստանում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
