ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏՎԵՐԵԼ Է ՎԱՐԴԱՅԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏՎԵՐԵԼ Է ՎԱՐԴԱՅԻՆ, ՄԻՆՉԴԵՌ ՆԱ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Մինչ ազգովի քննարկում, հետաքրքրվում կամ հետեւում ենք ամերիկահայ մեգաաստղ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ հայաստանյան այցին ու հնարովի կամ իրական սկանդալներ փնտրում նրա անվան շուրջ, պարզվում է`Հայաստանում է նաեւ ռուսաստանյան շոու-բիզնեսը գրաված pole-dance-ի չեմպիոն, հայազգի երգչուհի, ոչ պակաս սկանդալային ՎԱՐԴԱՆ (Վարդանուշ Մարտիրոսյանը): Հիշեցնենք, որ Վարդայի նախորդ այցը Հայաստան բավական մեծ արձագանք էր գտել, ավելին` նա հանդիպել էր նաեւ բարձրաշխարհիկ տիկնանց հետ, սակայն այս անգամ` Քիմի ֆոնին, ոչ ոք դեռ չի խոսել նրա այցի մասին:
Ինչեւէ, Վարդան դեռեւս ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր « նապոլեոնյան ծրագրեր» ունեմ, որի մի մասն արդեն կատարել եմ: Երեկոյան կհավաքեմ ճամպրուկներս, իսկ թե ո՞ւր եմ մեկնելու, դեռ չեմ պատմի»: Իսկ արդեն ապրիլի 10-ին Վարդան հրապարակեց իր հայաստանյան լուսանկարները ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանի ու ընկերների հետ: Ի դեպ, ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, որի այցի գլխավոր նպատակն ակնհայտ էր, դեռ պարզ չէ, թե ինչու է Հայաստան ժամանել Վարդան` Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելո՞ւ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելո՞ւ, թե հերթական ֆոտոշարքը ստեղծելու համար, հատկապես, որ ըստ հրապարակված լուսանկարների ու մեկնաբանությունների, նա բավական երկար ժամանակ է անցկացնում հենց Դիանա Շատվերյանի հետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
