Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՓԵՍԱՆ` ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՓԵՍԱՆ` ՔԱՆՅԵ ՈՒԵՍԹԸ (Տեսանյութ)

 

Ուզենք, թե չուզենք, ուրախանանք, թե տխրենք, միեւնույնն է, չենք կարող չասել, որ ինչ Հայաստան է ժամանել ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, կարծես մոլորակը սկսել է պտտվել հենց նրա շուրջ: Բայց այս անգամ ուզում ենք անդրադառնալ նրա ամուսնուն կամ մեր եւ ձեր փեսային` ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան 37-ամյա ՔԱՆՅԵ ՕՄԱՐԻ ՈՒԵՍԹԻՆ: Ուշագրավ էր այն, որ ԱՄՆ-ում ու աշխարհում Քիմ Քարդաշյանից ոչ պակաս հայտնի Քանյեն` ժամանելով Հայաստան, իհարկե, չդարձավ ոչ լայն հասարակության քննարկման թեմա, ոչ էլ առանձնահատուկ ուշադրության արժանացավ, բայց հենց առաջին իսկ օրը աչքի ընկավ որպես հոգատար հայրիկ, ով իր խոշոր մարմնով ու ոչինչ չարտահայտող դեմքով, թեպետ միայն սեւամորթ լինելով էր տարբերվում Քարդաշյանների թիկնապահից, բայց պարզապես հնարավոր չէր չնկատել, թե ինչպես է նրբորեն ու զգույշ գրկին սեխմել փոքրիկ աղջկան, իսկ կնոջը` Քիմին ու քենուն` Քլոյեին վստահել թիկնապահներին:

Ի դեպ, Քիմ Քարդաշյանի բախտը բերել է ոչ միայն ամուսնու, այլ նաեւ սկեսուրի ու սկեսրայրի հարցում: Քանյե Ուեսթի հայրը` Ռեյ Ուեսթը, այժմ քրիստոնյա խորհրդական է, իսկ Ուեսթի մայրը` դոկտոր Դոնդա Ուեսթը, անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում եւ անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչեւ, որ դարձավ Ուեսթի մենեջեր։

Անդրադառնանք նաեւ Քանյե Ուեսթի ստեղծագործական գործունեությանն ու մինչ քարդաշյանական անձնական կյանքին. 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների «ամենավաճառվող» արտիստներից մեկը: Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ եւ 66 միլիոն թվային սինգլ:  2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին: Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը: 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը: Ուեսթը եւ Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում ու «սատանի ականջը խուլ» գրեթե մեկ տարի է ապրում են ընտանեկան համերաշխ ու երջանիկ կյանքով:

Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաեւ փոքրիկ Նորթ Ուեսթին նվիրված հայրիկի` Քանյե Ուեսթի երգը.


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ