ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՉԷՐ ԺՊՏԱՑԵԼ
Արխիվ 12-16ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ԱՅՍՔԱՆ ՉԷՐ ԺՊՏԱՑԵԼ
Արդեն երրորդ օրն է ինչ ծագումով հայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը գտնվում է Հայաստանում: Հայտնի է նաեւ, որ վերջինիս այստեղ է գտնվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հրավերով: Իսկ թե ինչու է նախարարության ենթակայության տակ գտնվող Զարգացման ֆոնդի ղեկավար Արման Խաչատուրյանը նրան ուղեկցում ամենուր` պարզ չէ: Արդեն երկու օր է ինչ փորձում ենք մի շարք հարցեր ուղել Ա. Խաչատուրյանին, սակայն դրանք մնում են անպատասխան: Այս պետական պաշտոնյան խախտելով բոլոր օրենքները չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, հարցերին այդ թվում նաեւ, թե ինչ գործ ունի հենց ինքը, Քարդաշյան ընտանիքի անդամների կողքին: Նա միայն հասցնում է լուսանկարներում երեւալ լայնէկրան ժպիտով, ինչը հավանաբար Քիմին մոտիկից տեսնելու եւ անձամբ նրան ուղեկցելու բախտին արժանանալու արդյունքն է: Մոռանալով իր իրական գործառույթների մասին, միայն հասցնում է ասել, որ շատ զբաղված է:
Հիշեցնենք, որ Ա. Խաչատուրյանը հայտնի է մի շարք խայտառակ պատմություններով, այդ թվում տարիներ առաջ Հայփոստ ընկերության տնօրենի պաշտոնավարման ընթացքում, որի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: Այնուհետ նա հայտնի է որպես նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պրոտեժե, կամ հովանավորյալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
