ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ Է 100 ԴՈԼԱՐ, ԿԻՆԸ`18 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Արխիվ 12-16ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ Է 100 ԴՈԼԱՐ,
ԿԻՆԸ`18 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ում համարում են նախկին վարչապետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանի կադրը, բավական համեստ հայտարարագիր է ներկայացրել: Ըստ 2014 թ-ի հայտարարագրի` նախարարը հայտարարագրել է 100 դոլար եւ 7 միլիոն դրամ:
Սակայն կնոջ` Հասմիկ Ղահրամանյանի 2014 թ-ի հայտարարագիրը բավական ճոխ է: Տիկին Ղահրամանյանը հայտարարագրել է 18,640,400 դրամ: Միակ տարբերությունը, թերեւս այն է, որ տիկին Ղահրամանյանն իր խնայողությունները պահում է միայն ազգային արժույթով:
Հետաքրքիր է, չլինի՞ Վաչե Գաբրիելյանն էլ է որոշել հետեւել բիզնեսմեն-պատգամավորների օրինակին եւ իր ողջ ունեցվածքը հայտարարագրել կնոջ անունով:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
