«ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ, ԱՅՍՕՐ ԿԳԻՇԵՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ». ՔԱՂԱՔԱՊԵՏ
Արխիվ 12-16«ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ,
ԱՅՍՕՐ ԿԳԻՇԵՐԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ». ՔԱՂԱՔԱՊԵՏ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ երեկ iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Քիմ Քարդաշյանը այսօր այցելելու է Գյումրի: Ուստի, թե, ինչպես է այսօր անցել ամերիկահայ աստղի այցելությունը Գյումրի, որտե՞ղ են այցել էլ, ո՞վ է նրանց դիմավորել այս եւ այլ հարցերի պատասխանը iravunk.com-ը կրկին ստացավ Գյումրի քաղաքապետ Սամվել Բալասանյանից:
Քաղաքապետի խոսքով.
- Անկեղծ ասած ես չեմ դիմավորել, ասեմ, որ ոչ էլ աղ ու հացով են դիմավորել: Մենք իրենց ծրագիրն էլ չգիտենք: Տեղյակ եմ, որ այցելել են եկեղեցի, հետո` իրենց պապի բնակարան: Հանդիպեցին հարազատների հետ, քաղաքով էին ման գալիս: Ըստ երեւութի, այսօր կմնան Գյումրիի հյուրանոցներից մեկում:
- Տեղեկություն կա, որ եկեղեցում տեղի է ունեցել միջադեպ, ըստ որի Քիմի անվտանգության աշխատակիցները փորձել են փակել եկեղեցու դռները...
- Կասեմ, որ Աճապահյանը սխալ չի վարվել, որովհետեւ չի կարելի եկեղեցու դռները փակել, անկախ նրանից, թե ով է եկեղեցում, հետո էլ եկեղեցու դուռ չեն փակում: Իսկ ընդհանուր առմամբ ամեն բան նորմալ է, որեւէ խնդիր չկա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
