ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՔԻՄԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԻՐ ԱՑԻ ՓԱԿԱԳԾԵՐԸ»
Արխիվ 12-16ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՔԻՄԸ ՉԻ
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ ԻՐ ԱՑԻ ՓԱԿԱԳԾԵՐԸ»
Արդեն 3-րդ օրն է ինչ ամերիկահայ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը իր ամուսնու, դստեր եւ քրոջ` Քլոյեի հետ Հայաստանում է: Ընթացիկ օրերի ընթացքում Քարդաշյանների ընտանիքը հասցրեց լինել Գեղարդի վանքում, Ծիծեռնակաբերդում` իրենց հարգանքի տուրք մատուցելով Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: Իսկ այսօր Քարդաշյանների ընտանիքը այցելել է Գյումրի: Թե, հետագա ինչ ծրագրեր ունեն Քարդաշյան ընտանիքի անադամները, որտեղ են են այցելելու, եւ որն է ի վերջո նրանց այցի հիմնական նպատակը, փորձեցինք պարզել Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ փոխանցեցին, որ Քիմ Քարդաշյնը ինքը չի ցանկանում բացել իր այցի փակագծերը, եւ «Խնդրել է հնարավորինս քիչ տեղեկատվություն հրապարակել իր հայաստանյան այցելությունների վերաբերյալ»,-iravunk.com-ը այդ մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական բաժնից: Հավելեցին նաեւ, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերն այն մասին, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստանը կազմակերպվել է կռավարության միջոցներով. «Քիմն իր սեփական միջոցներով է Հայաստան այցելել»:
Այնուամենայնիվ, եթե նախարարությունը փորձում է այն թաքցնել, դեռեւս անհայտ պատճառներով, միունույն է արմատներով հայ մեգաաստղի յուրաքանչյուր քայլի համար, թե երկրպագուները, թե լրատվամիջոցները տեղեկանում են միանգամից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
