ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆՔ ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆՔ ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻՆ»
Երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ, արձագանքնելով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, նրա հայաստանյան երկրպագուներին անվանել է խավարասերներ, իսկ լրատվամիջոցներին` շներ. «Մարդիկ խավարասերների պես վազում են նրա հետեւից, ասես նա երկրոդ Հիսուսն է: Արդեն երկու օր է բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետեւից եւ հետեւում նրա ամեն քայլին: Այդ ամենը տեղադրվում է աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար սոցկայքերում»,-
ասել է Եվան:
Հավանաբար Եվային նյարդայնացրել է այն, որ նրան Հայաստանում նման ընդունելության չեն արժանացրել: Նա այս պահին էլ գտնվում է Հայաստանում ու կրկին` զրո վերաբերմունք: գուցե դրանից նյարդայնացած Եվան ասել է. «Ես այլեւս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որվհետեւ գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ: Ես սովոր չեմ փոխել կարծիքս, հետեւաբար մեր ուղիները բեկվում են, ընկերնե՛ր: Երբ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ դուք խոսելու թեմա ունենաք…», իր պաշտոնական սոցկայքերից մեկում գրել է Եվան:
Ինչեւէ, հետեւյալ գրառումը տեղիք է տվել երգչուհի, պրոդյուսեր, ՀՀ վաստակավոր արտիստ ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ նյարդերին, ով մեկնաբանել է այսպես. «Տո շունը դու ես այ.. հիմա ասել էի… Իմ ժողովուրդը երբեք շուն չի եղել: Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ վիրավորես մի ամբողջ ժողովրդի»:
«Իրավունքի» հետ զրույցում ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց. «Մենք ինչ խոսք պետք է շնորհակալ լինենք Քարդաշյաններին ու իր ամուսնուն`
հայտնի ռեփեր Քեյնի Վեստին, քանի որ նրանք միլիոնների PR արեցին Հայաստանն ու հայ ազգին: Միլիոնավոր մարդիկ իմացան Հայոց Ցեղասպանության, հայկական մշակույթի, ինչու ոչ` նաեւ հայկական ավանդույթների մասին: Եկեք միահամուռ լինենք ու պատշաճ հարգենք 1,5 միլիոն զոհերի հիշատակը ու հարգենք նաեւ նրանց ովքեր մեզ հետ հիշում ու պահանջում են»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
