ՔԼՈԵ ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՎ ԳԱՐՇԵԼԻ ԱՐԱՐՔ Է»
Արխիվ 12-16ՔԼՈԵ ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ ԵՎ ԳԱՐՇԵԼԻ ԱՐԱՐՔ Է»
Մինչ Հայաստանում որոշակի զանգված փործում է պիկետներ իրականցնել Քարդաշյանների Հայաստանում գտնվելու ու ինչպես թուրքական լրատվամիջոցներն էին գրել` թագավորական ընդունելության համար, Քարդաշյան քույրերը լուռ իրենց մեծ գործն են անում` խոսելով ու հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայերին:
Ի դեպ, նրանք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին գնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով, որը նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ Քարդաշյաններին տվել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ծիծեռնակաբերդ այցից հետո ՔԼՈԵ ՔԱՐԴԱՇՅԱՆՆ իր ինստագրամի էջում գրել է. «Ես եւ քույրս փորձում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել ոչ միայն Հայոց Ցեղասպանության, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթի վրա: Գիտելիքը ուժ է: Երբ մենք տեղեկացված ենք ինչ-որ բանի մասին, ապա կարող ենք ավելի ճիշտ քայլեր կատարել։ Ցեղասպանությունը` զանգվածային մարդասպանությունը, դատապարտելի եւ գարշելի արարք է։ Մի ամբողջ ազգ կամ ռասա բնաջնջելը Աստծո կամքը չէ: Պատմական ճշմարտացի իրադարձությունների մասին մարդկանց պատմելն ու սովորեցնելը մեր պարտքն է: Մեր պարտքն է նաեւ չլռել եւ բարձրացնել, երբ ինչ-որ մի ազգ կամ ռասա տառապում է: Լռությունը ուժ է տալիս չարագործներին եւ ոչնչով չի օգնում խոշտանգումների ենթարկվածներին»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
