ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ "ՍՊԱՐՏԱԿՈՒՄ" ԾԱՆՐ ԵՆ
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ "ՍՊԱՐՏԱԿՈՒՄ" ԾԱՆՐ ԵՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի "Սպարտակի" հարձակվող Յուրա Մովսիսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Չնայած գործադրած բոլոր ջանքերին` հայ ֆուտբոլիստը խիստ քննադատության է ենթարկվում: Սակայն Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մովսիսյանի անցկացրած բավականին անշուք խաղը անսպասելիորեն դրական էֆեկտ ունեցավ ակումբում: Համենայնդեպսª Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Կրասնոդարի "Կուբանի" դեմ խաղում ¥որն ի դեպ ավարտվել էր 1:1 հաշվով¤ Մովսիսյանը մեկնարկային կազմում էր, մինչ դեռ նախորդ երկու խաղերում նա մեկնարկային կազմում տեղը զիջել էր ռուս 20-ամյա հարձակվող Դենիս Դավիդովին: Եվ "Սպարտակի" գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն այդ փաստը կապեց նաեւ հավաքականում Մովսիսյանի խաղի հետ, թե նա գոլ է խփել: Իհարկեª անհասկանալի է, թե ինչ գոլի մասին է խոսել Յակինը, բայց փաստ է, որ Մովսիսյանը կիսով չափ արդարացրեց ռուս մասնագետի սպասելիքները: Ամեն դեպքումª Յակինն անդրադառնալով հանդիպմանըª խոսել է նաեւ Մովսիսյանի եւ նրա մրցակցիª Դենիս Դավիդովի մասին. "Այս խաղում Դավիդովը մեկնարկային կազմում չէր, քանի որ նա ամբողջական հանդիպում էր անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում, նաեւ 30 րոպե խաղացել էր ազգային հավաքականում: Դավիդովը մեծ տաղանդ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, սակայն երբեմն պետք է դրսեւորել համբերատարություն: Նույն Յուրա Մովսիսյանը լավ էր պատրաստված եւ սպասում էր իր հնարավորությանը: Յուրան իրեն լավ դրսեւորեց ազգային թիմում, իսկ "Կուբանի" դեմ նախորդ խաղերը հաջող էին եղել նրա համար: Հարձակվողը 2 գոլային փոխանցում էր կատարել այս մրցակցի դեմ նախորդ խաղում եւ, ընդհանուր առմամբ, լավ գիտի այդ թիմին: Հենց դա էր մեր մտահղացումը":
Միեւնույն ժամանակ ռուսական "Սպորտ-էքսպրեսը" եւս բարձր է գնահատել Մովսիսյանի գործողությունները "Կուբանի" դեմ խաղում. Մովսիսյանն առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածի իրավունք է վաստակել, եւ խաղի արդյունքում ստացել է 6 գնահատականը, որն ամենաբարձրն է Յակինի թիմում: Թեեւ կայքը նաեւ գրել է. "Յուրա Մովսիսյանն ընդհանուր առմամբ գործում էր բավական ակտիվ, բայց առանց լուրջ սպառնալիքների":
Կայքը նաեւ ներկայացրել էր մրցաշրջանում մոսկովյան ակումբի կազմում գոլով աչքի ընկած ֆուտբոլիստների վիճակագրությունը: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի արդյունքը վատագույնն էª 16 հարվածից գոլով ավարտվել է միայն մեկը:
Այսպիսովª հայ ֆուտբոլիստն ակումբում քիչ թե շատ բարելավեց իր դիրքերը: Բայց փաստն այն է, որ նա "Սպարտակում" ունի լուրջ մրցակից, ինչը հավելյալ լարում է մտցնում նրա գործողություններում: Հենց այդ գործողությունների արդյունքում էլ Մովսիսյանը չխուսափեց "Սպարտակի" նախկին հարձակվող Վալերի Շմարովի սուր քննադատությունից. "Մովսիսյանի հետ պայմանագիրը երկարաձգելու իմաստը չեմ հասկանում: Ֆուտբոլում չի կարելի անցյալով ապրել: Պետք է ամեն օր ապացուցել, թե ինչ արժես: Գումարը պետք է վաստակել, ոչ թե ստանալ: Եթե Մովսիսյանին ասեինª վաստակիր 3 միավոր եւ կստանաս կես միլիոն դոլար, կտեսնեինք, թե ինչպես կխաղար: Մովսիսյանին խորհուրդ կտայի, որ սիրեր ինքն իրեն: Իսկ եթե համարում ես, որ կյանքդ հաջողվել է, ապա հեռացիր ֆուտբոլից":
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
