Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՈՇԻ ՅՈՒՂԻ ՍԻՆԴՐՈՄ(ԷԴԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴԵՊԻ ՇԱՆՀԱՅ-ՀՈՆԿՈՆԳ ՉՎԵՐԹԻ ՀԱՄԱՐ 850 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԷԿՈՆՈՄԿԱՐԳԻ ՏՈՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ 1 ՄԻԼԻՈՆ 693 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ԲԻԶՆԵՍ-ԿԼԱՍՈՎ ԹՌՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արխիվ 12-16

ԲՈՇԻ ՅՈՒՂԻ ՍԻՆԴՐՈՄ
(ԷԴԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴԵՊԻ ՇԱՆՀԱՅ-ՀՈՆԿՈՆԳ ՉՎԵՐԹԻ ՀԱՄԱՐ 850 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԷԿՈՆՈՄԿԱՐԳԻ ՏՈՄՍԻ ՓՈԽԱՐԵՆ 1 ՄԻԼԻՈՆ 693 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ԲԻԶՆԵՍ-ԿԼԱՍՈՎ ԹՌՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Самолёт-это не средство передвижения, а роскошь.


ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայաստանում տեղական "արժեքները" չեն գնահատվում:


% % %
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Ուր է այն տղամարդը, որ պիտի դիմավորի Քիմ Քարդաշյանին:


% % %
ՊՐԵՄԻԵՐԱ

Ըստ Միքայել Մելքումյանի` Ռոբերտ Նազարյանը հրավիրվել է նկարահանվելու "Գազի կորուստները" անհետանում են ՀԾԿՀ-ում" փաստավավերագրական ֆիլմում:


ՏԻԳՐԱՆԸ ԹՌԱՎ ԱՄՆ,
ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐՆ ԷԼ...


Ըստ ԱՄՆ դեսպանատան` Տաթեւի եկեղեցական համալիրի մոտ տեղադրված 340 հազար դոլարանոց բիոզուգարաններն անհետացել են, քանի որ նախկին վարչապետի բնորոշմամբ` այն տեղադրվել էր պիլոտային ծրագրի արդյունքում եւ իր` ԱՄՆ դեսպան նշանակվելուց հետո պիլոտային եղանակով էլ անհետացել էր:


% % %
ПОЛЁТ ВО СНЕ И НАЯВУ
(ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վերահսկիչ պալատից հայտնում են, որ "Տա թեւեր" ճոպանուղու մոտ գործող գերթանկարժեք բիոզուգարանները ճոպանուղու անվան համաձայն` թեւեր են առել ու թռել:


% % %
ԵՐԻՏԱՍԱՐԴ
ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՎԵՐՋԵՐՍ
ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
(ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԿՐԿՆՎԵԼ Է` ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
)

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի` երկրորդ նախագահը հարցազրույցներում կրկնվելով` առաջնորդվում է. "Կրկնությունը գիտության մայրն է" եւ "Ցանկացած նորը, լավ մոռացված հինն է" հետեւյալ հայտնի արտահայտություններով:


% % %
ՀԱՄԱՐՅԱ ԱՈՒՏՉԻԿ

ՀՖՖ-ից հայտնում են, որ Քոչարյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ ինքը ԲՀԿ-ի թիմից չի եղել, այլ ընդամենը 12-րդ խաղացող:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ