Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԸ ԿՓՈԽԻ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՈՐԱԿԸ

Արխիվ 12-16

"ԿԻՆՈՅԻ ՄԱՍԻՆ" ՕՐԵՆՔԸ ԿՓՈԽԻ՞ ՀԱՅԿԱԿԱՆ
ՖԻԼՄԵՐԻ ՈՐԱԿԸ

Հայաստանում գրեթե յուրաքանչյուր օր նկարահանվում են տարբեր ժանրերի ֆիլմեր: Չնայած, դրանց մի մասը անորակ է ու ասելիք չունեցող, բայց լավ գովազդի շնորհիվ արագ ներխուժում են կինոթատրոններ եւ ուզած-չուզած ստանում ֆիլմի կարգավիճակ: Դե, մարդիկ էլ, տեսնելով ամենուրեք տարածված գովազդները, վազում են կինոթատրոններ, իսկ ֆիլմը դիտելուց հետո` կինոթատրոնից դուրս են գալիս սարսափած, կարծես թե գազանի երախից են փախել:
Ըստ մասնագետների` Հայաստանում չկա "Կինոյի մասին" օրենք, որի բացակայության պարագայում էլ, այն մարդիկ, ովքեր իրենց չեն կարողանում դրսեւորել այլ ոլորտներում, դրսեւորվում են` անճաշակ ֆիլմեր նկարահանելով: Այս պարագայում ուրախալին  այն է, որ նմանօրինակ ֆիլմերն ունենում են շատ կարճ կյանք: Վատ ֆիլմերին զուգահեռ` շնորհալի ռեժիսորների կողմից ստեղծվում են նաեւ արժեքավոր ֆիլմեր, որոնք կարող են հայ հանդիսատեսի խստապահանջությունը բավարարել, որոնք խորը ազդեցություն են թողնում հանդիսատեսի վրա եւ նրա իսկ պահանջով ցուցադրվում տարբեր մշակութային կենտրոններում: Կինոարվեստը զանազան անորակություններից ազատելու համար օրեր առաջ ՀՀ կինոարվեստի մի շարք գործիչների ջանքերով ՀՀ մշակույթի նախարարությունը սկսեց մշակել "Կինոյի մասին" օրենք: Անդրադառնալով նոր օրենքի կարեւորությանը եւ օգտակարությանը` "Իրավունքը" զրուցեց հայ կինոգործիչների հետ, պարզելու, թե ի՞նչ կփոխի նոր օրենքը հայ կինոյում:

"ԻՍԿԱՊԵՍ, ՕՐԵՆՔՆ
ՈՒՇԱՑԱԾ Է, ԲԱՅՑ..."


"Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի" ղեկավար, մուլտիպլիկատոր, ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ.
- Երբ նոր օրենքը մտնի ուժի մեջ, միայն ժամանակը կարող է ցույց տալ` ամեն ինչ ճիշտ է, թե` ոչ: Ես միանշանակ ողջունում եմ նոր օրենքը, իսկապես, օրենքն ուշացած է, բայց շատ ճիշտ է այն ունենալը: Օրենքը կկիրառվի, թե` ոչ, պետք է որակյալ ֆիլմեր նկարահանվեն, սա ոչ այնքան օրենքի, որքան ռեժիսորի եւ ֆիլմ արտադրողների խնդիրն է: Ամեն դեպքում օրենքը կօգնի որակյալ ֆիլմերի ստեղծմանը: Բացի օրենքից, մեզ շտապ դպրոց է պետք, որտեղ կհրավիրվեն մասնագետներ եւ սկսնակ մասնագետների հետ կանցկացնեն վարպետության դասեր: Ռեժիսորների, սցենարիստների, դերասանների որակը սրանով է պետք բարձրացնել: Երբ որակյալ ֆիլմեր լինեն, մենք անորակները չենք նկատի, անորակը միշտ եղել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:

"ՉԵՄ ԿԱՐՈՂ ԳՐԿԱԲԱՑ
ԸՆԴՈՒՆԵԼ ԱՅԴ ՕՐԵՆՔԸ..."


"Օրդֆիլմ" ընկերության տնօրեն, ռեժիսոր ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ.
- "Կինոյի մասին" օրենքը կարեւոր է, եթե այն լավը լինի: Իսկ եթե վատն է լինելու ու չի աշխատելու մեր երկրի շատ օրենքների նման, ավելի լավ է չլինի, որովհետեւ այսպես էլ ենք մի կերպ կարողանում գոյատեւել: Այստեղ երկու շատ լուրջ գործառույթ կա` օրենք եւ օրենքի գործածություն: Եթե այս երկուսից մեկը չի լինում, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է: Խնդիրը մի քիչ խորքային է` ովքե՞ր են գրում այդ օրենքը, ի՞նչ խնդիրներ է լուծելու այն եւ այլն: Մինչեւ այս եւ նման հարցերի պատասխանները չլինեն, մինչեւ տեսականորեն չտեսնեմ, չեմ կարող գրկաբաց ընդունել այդ օրենքը եւ ասել, որ այն շատ լավն է: Տա Աստված, որ այդ օրենքը շուտ մտնի ուժի մեջ, լավը լինի` կկիրառենք եւ կունենանք հավասար հնարավորություններ` աշխատելու համար:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ