"ՉՆԱՅԱԾ 70 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ, ԲԱՅՑ ԻՄ ՄԵՋ ԹԹԽՄՈՐԸ ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ"
Արխիվ 12-16ԲԱՅՑ ԻՄ ՄԵՋ ԹԹԽՄՈՐԸ ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ"
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մենակատարների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ համար տարին հոբելյանական է, քանի որ նշվում է նրա ծննդյան 70-ամյակը: Բացի այդ, այս տարի լրանում է նաեւ դիրիժորի ստեղծագործական գործունեության 40-ամյակը, որի առիթով էլ տեղի կունենան մի շարք համերգներ: Իր 70-ամյակին նախատեսված համերգի եւ առաջիկա ծրագրերի շուրջ Զավեն Վարդանյանը զրուցեց "Իրավունքի" հետ:
"ԵՐԲ ՀԻՇՈՒՄ ԵՄ,
ՈՐ ԱՐԴԵՆ 70 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ, ՈՐՈՇ ՉԱՓՈՎ ՏԽՐՈՒՄ ԵՄ"
"Անձմաբ հոբելյանական համերգիդ նախապատրաստվեը հեշտ է, բայց կան հոգեբանական խնդիրներ: Յուրաքանչյուր մարդու ապրած կյանքի ընթացքում լինում են տարբեր փուլեր, որոնք ավարտելով` կյանք է մտնում կամ ասենք` ունենում է ստեղծագործական վերելքներ: Այդպես է նաեւ իմ կյանքը: Հոբելյանը այն սահմանագիծն է, որին հասնելով` մի պահ կանգ ես առնում, որպեսզի հետ նայես եւ հասկանաս` ո՞ւր ես հասել եւ ի՞նչ բացթողումներ ունես: Երբ հիշում եմ, որ արդեն 70 տարեկան եմ, որոշ չափով տխրում եմ, բայց, երբ նայում եմ իմ անցած ուղուն, որն այնքան հետաքրքիր եւ լեցուն էր, հուսադրվում եմ, որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեմ: Չնայած 70 տարեկան եմ, բայց իմ մեջ թթխմորը չի վերջացել: Անընդհատ գործ անելու ցանկություն կա: Սայթաքումներ շատ են եղել, սակայն փորձել եմ վայր չընկնել, շրջանցել եմ անհաջողությունները եւ իրականացրել այն, ինչին ձգտել եմ":
"ԻՆՁ ՀԱՆԴԻՊԵՑ ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԻՆՔ ՀԱՎԵՐԺ
ԸՆԿԵՐՆԵՐ"
"Պատանի հասակում տարբեր նախասիրություններ եմ ունեցել, եւ եթե իմ կյանքում չհայտնվեին ճիշտ մարդիկ, հավանաբար այդպես էլ դիրիժոր չդառնայի: Իմ ստեղծագործական կյանքում շատերն են դեր խաղացել: Երաժիշտ դառնալու գործում կարեւոր էր եղբորս եւ կոմպոզիտոր Ջիվան Տեր-Թադեւոսյանի դերակատարությունը: Այս երկու անձնավորությունները մեծ ջանք են թափել, որպեսզի դառնամ երաժիշտ: Իսկ արդեն երիտասարդ հասակում ինձ հանդիպեց Օհան Դուրյանը, դիրիժորական առաջին դասերը 1963 թվականին սովորել եմ նրա մոտ, որից հետո մնացինք հավերժ ընկերներ` ես կրտսեր, նա` ավագ: Գեղագիտության, մտածելակերպի առումով շատ եմ ազդվել Ռուբեն Զարյանից: Նա ինձ սովորեցրեց, թե կյանքում ինչպես եւ դեպի որտեղ է անհրաժեշտ շարժվել: Ուսուցիչների առումով ես բախտավոր մարդ եմ եղել: Այն ամենը ինչ նրանք ինձ տվել են, փորձել եմ ավելի բազմացնել, հղկել ու կոնկրետացնել: 30 տարեկանից հետո կյանքիս ճանապարհը շարունակեցի ինքնուրույն` պահելով այն խորհուրդներն ու խրատները, որոնք տվեցին կյանքիս կարեւորագույն մարդիկ":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
