Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

"ԳՅՈՒՄՐԻՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼԸ"

Արխիվ 12-16

"ԳՅՈՒՄՐԻՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼԸ"


Քարդաշյանացավը, ինչպես հայտնի է, Գյումրի ներխուժեց այն բանից հետո, երբ խոսակցություններ եղան, որ քարդաշյանների տոհմը նաեւ այնտեղ արմատներ ունի: Դե, եթե Քիմ Քարդաշյանը, ըստ նույն լուրերի, պարրաստվում է Գյումրիում իր արմատները փնտրել, ինչո՞ւ առաջ ընկնելով չներկայանալ. ով գիտի, դա ինչ լավ-լավ հեռանկարներ է խոստանում: Ու մինչեւիսկ սկսեցին խոսակցություններ պտտվել, որ տիկին Քարդաշյանի գյումրեցի բարեկամներից է նաեւ ԱԺ պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Իսկ դա շատ ուրախ պատկեր կստեղծեր, հաշվի առնելով տիկին Քիմի հիմնական մասնագիտությունն ու պարոն Գրիգորյանի հայտնի կապերը "ավտարիտետ" շրջանակների հետ: Ուստիեւª Մ. Գրիգորյանին մնում էր իր "բարեկամուհուն" "պրիզնատ չգալ".
-Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որ Քիմ Քարդաշյանը գյումրեցի է. խոսակցական մակարդակի ինֆորմացիային եմ միայն տիրապետում: Համենայնդեպսª ինձ ազգական չէ: Հետո էլ Գյումրին եւ գյումրեցիները այսօր ավելի լուրջ ու սարսափելի մեծ խնդիրներ ունի, քան Քիմ Քարդաշյանի գյումրեցի լինել-չլինելը:
- Ի՞նչ լուրջ խնդիրների մասին է խոսքը. որ վերջերս Գյումրիում հաճախակի՞ են կրիմինալ դրվագներ նկատվում:
- Ախր, հենց ցավն այդտեղ է. ասում եք` Գյումրի ու միանգամից հասկանում հանցագործություն: Դա շատ վատ է:
- Այդ դեպքում ի՞նչ նկատի ունեք, պարոն Գրիգորյան:
- Նկատի ունեմ, որ Գյումրիում երկրորդական փողոցները խայառակ վիճակում են, Գյումրիում բազմաթիվ վթարային շենքեր կան, կոյուղագծերը սարսափելի վիճակում են, փողոցներում ջրահեռացում չկա: Լավ կլիներ կենտրոնանայիք հենց այդ խնդիրների շուրջ: Պետք է փորձենք բոլորս դեմքով շրջվել դեպի Գյումրի, որպեսզի գյումրեցին կարողանա շտկել իր մեջքը: Քանի որ գյումրեցին այսօր հոգնած ու հիասթափված է ամեն ինչից. եթե մարդը տնից դուրս է գալիս եւ արդեն իր փողոցում հայտնվում է ցեխի, կեղտի մեջ, նման պայմաններում անհնար է դրական տրամադրություն ստեղծելը: Եթե այսպես շարունակվի, գյումրեցիներին կմնա միայն տոմսի փող գտնել եւ արտագաղթել:
- Այսինքն` համամի՞տ եք, որ գյումրեցիներն այսօր բռնել են արտագաղթի ճանապարհը:
- Համամիտ լինելու խնդիր չկա, այստեղ կամ պետք է կույր լինես, կամ պետք է տեսողություն եւ լսողություն չունենաս, որ չնկատես, թե ինչ է կատարվում Գյումրի քաղաքում: Գյումրեցիները հիասթափված արտագաղթում  են, եւ այսօր մեր խնդիրը գյումրեցիների մոտ ապագայի հանդեպ հավատ ստեղծելն է: Եվ ոչ թե խոսքով, այլ գործով, քանի որ գյումրեցիները զուտ խոստումներով կերակրվել եւ հույս ու հավատով սպասել են 26 տարի, որ մի օր անօթեւանության խնդիրը կկարգավորվի, մի օր փողոցները կկարգավորվեն, մի օր աշխատատեղեր կբացվեն, եւ իրենք իրենց հետագա կյանքը կշարունակեն հայրենի Գյումրի քաղաքում: Բայց այսօր այդ ամենը չտեսնելով, բնականաբար, մարդիկ արտագաղթում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ