Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԷԼԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄԵՂԱՎՈՐ

Արխիվ 12-16

ԷԼԻ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՄԵՂԱՎՈՐ

"Ե՛վ նախարարությունը, ե՛ւ համապատասխան կառույցները իրենց աջակցությունն են ցուցաբերում արտահանողների առջեւ ծառացած ցանկացած խնդրի: Սկսած վարկերի սուբսիդավորումից, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելուց, վերջացրած իրենց շուկաներում որեւէ խնդիր առաջանալու դեպքում իրենց կողքը կանգնելուց: Տնտեսվարողներ այսօր, ինչպես երբեւէ, պետք է հանդես գան ավելի որակյալ արտադրանքով եւ ճկուն լինեն շուկաների ընտրության մեջ",- մեզ հետ զրույցում հարցին` ինչ է արվում, որպեսզի արտահանման ծավալները կրկին ավելանան, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ: Ապա հավելեց.
- Մեր հորդորն այն է, որ հայ տնտեսվարողները կախվածություն չունենան մեկ կամ երկու շուկաներից, որպեսզի այդ տատանումների դեպքում այստեղ ազդեցություն լինի իրենց արտադրանքի վրա: Այլ շուկաներ փնտրելու, այլ շուկաներում իրենց արտադրանքը իրացնելու առումով ունենք հսկայական մի ծրագիր, որը Հայաստանի զարգացման հիմնադրամը շուտով կսկսի իրագործել: Դա մեր  բոլոր տնտեսվարողներին առավել ճկունություն կտա եւ շուկաների ընտրության եւ հետագայում նման խնդիրների առաջ կանգնելու դեպքում առավել ճկուն լինելու համար:
Մի խոսքովª Էկոնոմիկայի նախարարություն ունենք, աշխարհը չունի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ