Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵ՞Ն

Արխիվ 12-16

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵ՞Ն

Արդեն տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Հայաստանում հերթական անգամ կթանկանա էլեկտրաէներգիան: Դա առնվազն տարօրիրնակ է նրանով, որ դեռեւս նախորդ տարվա թանկացման ժամանակ բացատրում էին, որ դա արցում է "Հայաստանի էլ. ցանցեր" ընկերության բարդ ֆինանսական վիճակը կարգի բերելու համար անհրաժեշտ մուտքերն ապահովելու համար, որից հետո, ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ակնարկեց, այս տարի սակագինը կարող է նույնիսկ մի քիչ իջնել:
Սակայն շրջանառվող լուրերն ու քննարկումները ցույց են տալիս ճիշտ հակառակ պատկերը, թեեւ դեռեւս ո՛չ հերքվում, ո՛չ էլ հաստատվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վարկածը: Ամեն ինչ "կարծիքների" մակարդակով է, եւ ահա տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ, ի պատասխան մեր հարցին, նույն "հիմքով" նշում է, թե կա մեծ հավանականություն, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, որի համար լուրջ պատճառներ առայժմ չկան. "Հայաստանի պետական գանձարանում բավարար ֆինանսական միջոցներ չկան եւ իշխանությունները կարող են դիմել ցանկացած քայլի` ֆինանսական միջոցները շատացնելու համար: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը գոնե պետք է ուղեկցվի վարձատրության բարձրացմամբ,  ինչը տեղի չի ունենում: Մեր երկրում գրանցված աղքատության պայմաններում նման թանկացումը կբերի նոր լարվածություն եւ կսպառնա ավելի խոցելի խավերին": Տնտեսագետը եւ ավելացրեց, որ Հայաստանն այսօր անպիսի պայմաններում է, որ ցանկալի չեն նոր թանկացումներ:
Իսկ ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի` հնարավոր է, որ Հայաստանում կան էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազման միտումներ, որ պատճառով էլ փորձում են սակագնի բարձրացման միջոցով ապահովել այն ֆինանսական մուտքերը, որոնք եղել են նախկինում. "Կարող եմ ասել, որ պարզապես կյանքն է թանկացել, եւ այդ տեսանկյունից փորձում են էլեկտրաէներգիան եւս թանկացնել: Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կմերժվի` հիմք չընդունելով նշածս չափանիշները":
"Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը եւս նշեց, որ  էլեկտրաէներգիայի սակագինը չեն բարձրացնի, քանի որ սոցիալական բունտի հասունացման ռիսկը տարբեր ոլորտներում օր օրի մեծանում է. "Համապատասխան մարմինները դիմում են դասական մեթոդի` տեղեկատվության արտահոսք, հետո արձագանքների վերլուծություն, որից հետո էլ որոշում են, թե ինչպես վարվեն: Իրականում այս մեթոդը մեր երկրում շատ վատ է գործում":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ