ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. "ԵՍ ԴԵՄ ՉԵՄ, ՈՐ ՍԵՎԱՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է"
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. "ԵՍ ԴԵՄ ՉԵՄ, ՈՐ ՍԵՎԱՆԻՑ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է"
Գաղտնիք չէ, որ Սեւանա լճի ձկնապաշարի ոչնչացման հիմնական պատճառը եղել եւ մնում է որսագողությունը: Չնայած խնդրի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվում, ձկնապաշարների ավելացմանը հատկացված պետական ծախսերն էլ ավելացվեցին, բայց խնդիրը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, մնում է արդիական: Դեռ միայն վերջերս էր, որ առիթ ունեցանք հերթական անգամ ահազանգել ¥այդ թվումª բոլոր պատկան մարմիններինª Բնապահպանության նախարարությանը, ոստիկանությանը եւ այլն¤, որ մայրաքաղաքի ¥իհարկեª ոչ միայն¤ բազում փողոցներում օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ սիգ է վաճառվում, հսկայական քանակություններով: Միամտաբար կարծում էինք, որ Սեւանի պահպանման մասին կիլոմետրանոց ճառեր ներկայացնող կառույցները տեղներից կշարժվեին ու գոնե մի քանի ամսով կփակեին այդ "լեւի ապրանքի" ճանապարհները...
Երեւում է, որ իսկապես խոսքը շատ մեծ փողերի մասին է, եւ այդ արգելված ապրանքատեսակը ոչ միայն նորից փողոցներում, հենց գետնին դրած վաճառում են, այլ նաեւ Սուրբ Հարության տոնին ընդառաջ "բիզնեսի" ծավալները երկինք հասցրեցին: Այսպիսովª տեղի է ունենում զանգվածային հանցագործություն ¥հակառակ պարագայում թող պատկան մարմինները մեկնաբանեն, թեª Սեւանի արգելված սիգը չի վաճառվում, այլ կենկրետ այս ձկնաբուծարանինը: Բայց նաեւ, թե այդ ինչ հրաշքով են ձկնաբուծարանները սկսել սիգ աճեցնել ու իշխանի օրինակովª խանութների փոխարեն շրջիկ, փողոցային առեւտրականների միջոցով սպառել¤, սակայն որեւէ մեկը մատը մատին տալ չի ուզում, դրանով նաեւ ջուրը լցնելով այն զգալի գումարները, որ պետությունն է ծախսել Սեւանի ձկնապաշարի ավելացման համար: Ուստիեւª մեկ անգամ եւս փորձեցինք գլուխ հանել, թե ինչով է պայմանավորված սիգի վաճառքը, եւ ով է վերահսկողություն իրականացնում այդ ոլորտում:
ՀՀ բնապահպանության նախարարությունից, հին "ադաթի" համաձայն, խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Եվ ահա, երեկ ՀՀ ԲՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետից ստացանք ընդամենը հետեւյալ պատասխանը. "Ի պատասխան հարցազրույց անցկացնելու վերաբերյալ Ձեր գրավոր խնդրանքին, հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում սիգի առեւտուրն արգելված է": Պահո, ո՞վ գիտեր այդ մասին: Բայց ինչպես է հայտնվում մայրաքաղաքի բանուկ մասերում եւ հանգիստ վաճառվում, փաստորեն, դրա պատասխանը նախարարությունը "չուներ":
ՏԵՍՉԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ
ԵՎ ԺԱՄԵՐԻՆ
Փոխարենը հաջողվեց երեկ ԱԺ-ում հանդիպել Բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, եւ մեր հարցերն ուղղել նրան.
- Բնականաբար, Սեւանից` իշխանի եւ սիգի որսը արգելված է: Բայց միեւնույն ժամանակ, լրագրողներին պետք է, որ հայտնի լինի, որ որոշ ձկնաբույծներ արհեստական եղանակով սիգ են աճեցնում: Պետք է ճշտել, գուցե հենց նրանց սի՞գն է վաճառվում այսօր: ¥Եվ տեսնես ո՞վ պետք է դա ճշտի- հեղ.¤: Չնայած ես դեմ չեմ, որ Սեւանից գողություն կատարվում է, եւ մենք դրա համար հնարավոր մեր բոլոր միջոցները կիրառում ենք: Եթե Դուք հետեւեք մեր պաշտոնական կայքէջին, կտեսնեք, որ մենք ամենօրյա ստուգումների արդյունքում առգրավում ենք ձուկը` ինչի համար տույժ ու տուգանք ենք կիրառում: Բայց դա, կարծես թե, հարցի վերջնական լուծումը չի տալիս, որովհետեւ մարդիկ տրամադրված գողություն են անում, եւ մենք բոլորս պետք է պայքարենք, որպեսզի խնդիրը վերանա:
- Իսկ նախարարությունը պայքարի ի՞նչ ձեւերով է վերահսկում այդ ոլորտը:
- Մենք տարբեր եղանակներով վերահսկողություն իրականացնում ենք ե՛ւ ոստիկանության, ե՛ւ մարզպետարանի հետ: Բայց կյանքը ցույց է տալիս. որ մեր վերահսկողությունից որոշ ժամանակ հետո սկսվում է գողությունը, մարդիկ պետք է հասկանան, որ գողություն անելով` չի կարելի շարունակել, մի երկու կոպեկ փող փախցնելով հարց չի լուծվելու:
- Իսկ կոնկրետ Զատիկի տոնին ընդառաջ, երբ, օրինակ, Պրոսպեկտի շուկայի տարածքում հարյուրավոր ձկնավաճառներ սիգ էին վաճառում, ի դեպ, շատ ցածր գներով, որեւէ մեկը տուգանվե՞լ է:
- Խնդիրը նա է, որ տեսչական ֆունկցիաներ իրականացնում են միայն աշխատանքային օրերին եւ աշխատանքային ժամերին: Մնացած բոլոր դեպքերում հատուկ հանձնարարական պետք է լինի, որպեսզի իրականացնեն համապատասխան վայրում տեսչական ստուգումներ: Մենք այստեղ օրենքի խնդիրներ ունենք:
Դե, ուրեմն, մնում է ձկնագողերին այդ "հանճարեղ" միտքը հուշել. ապօրինի որսը կամ դրա վաճառքն իրականացրեք օրվա բոլոր ժամերին, բացի 9-ից 18-ը: Եվ եթե, ասենք, 18:30-ին որեւէ տեսուչ, ձեռքին հատուկ հանձնարարական չունենալով, փորձի մոտ գալ կամ "աչք փակել" ձեր արածի վրա, հանգիստ կարող եք նրան գրողի ծոցն ուղարկել. դա այդ տեսուչի կողմից թույլ տված մեծ ապօրինություն կլինի, ինչի համար Բնապահպանության նախարարը նրան խիստ պատժի կենթարկի: Բա ինչ, "օրենքի խնդիր ունենք":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
