⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

"ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԵՏՄ ՇՈՒԿԱ"

Արխիվ 12-16

"ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԵՏՄ ՇՈՒԿԱ"

Օրերս "Իրավունք" թերթի "Ուղիղ կապ" խորագրի հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ինչպես մեր ընթերցողների զանգերին, այնպես էլ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերին: Նշենք, որ պարոն փոխնախարարին ուղղված տասնյակ հարցերը խիստ տարբեր էին` սկսած ոռոգման խնդրից մինչեւ տարվա բերքի ակնկալիքներ, այս շարքում հնչեց նաեւ ձկնաբուծությանը, մեղվաբուծությանը վերաբերող հարցեր: Իսկ "Իրավունքը" Գ. Պետրոսյանից պարզեց Գյուղնախարարության առաջնային խնդիրները.
-Կարեւոր խնդիրներից մեկը արտահանումների կազմակերպումն է: Տարեսկզբին եւ անցյալ տարվա վերջին մի փոքր դանդաղեց այս գործընթացը, եւ արտահանումների ծավալը որոշ չափով կրճատվել է: Իհարկե, այս անցումային ժամանակահատվածում մեր տնտեսվարողներն էլ թերեւս ունեին փորձի, ճանաչողության, տեղեկատվության, այդ նոր գործող օրենսդրությանը ծանոթանալու խնդիր, եւ դրա համար մի փոքր դանդաղեցին տեմպերը, բայց կարծում եմ` առաջիկայում բավականին լավ հնարավորություններ կստեղծվեն արտահանումների համար: Առավել եւս, որ մեր նախնական տվյալները ցույց են տալիս, որ պտղի բավականին լավ բերք կունենանք այս տարի: Եթե հետագա այս ժամանակահատվածում անակնկալներ չգրանցվեն, մեր ամբողջ պտղատեսակները (ծիրանը, դեղձը, կեռասը, սալորը եւ այլն) հաջողությամբ կարող են արտահանվել Եվրասիական տնտեսական միության շուկա եւ մեր երկրի, մեր գյուղացու համար բավականին լուրջ եկամուտներ ապահովել: Այնպես որ, հիմնական մեր խնդիրն է այս շղթան ստեղծել եւ այդ արտահանումների գործընթացին համապատասխան աջակցություն ցուցաբերել: Շատ կարեւոր է, որպեսզի նաեւ վերամշակող այդ ոլորտը ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ այնտեղ նույնպես  խնդիրներ կան արտահանումների ծավալների որոշակի կրճատման համար, եւ դա ունի օբյեկտիվ հիմքեր. Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում բավականաչափ խնդիր է առաջանում նաեւ մեր արտահանողների, մեր տնտեսվարողների համար: Եվ կարեւոր է եղած հնարավորությունները ճիշտ եւ արդյունավետ օգտագործենք, որպեսզի մեր ունեցած հսկայական քանակությամբ ավելցուկը կարողանանք արտահանել, հակառակ դեպքում` մեր ներքին շուկայում կարող է գերարտադրություն առաջանալ, եւ խնդիրներ լինեն: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ` այն քայլերը, այն միջոցառումները, որոնք Գյուղատնտեսության նախարարությունն է իրականացնում, անպայման կտան դրական արդյունք, ու մենք կկարողանանք ժամանակին այդ մթերումների վերամշակման խնդիրները լուծել եւ ապահովել արտահանումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք "Իրավունքի" ապրիլի 15-ի համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ