Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի՞ՆՉ ՀԱՍՑՐԵՑ ԱՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՀԱՍՑՐԵՑ ԱՆԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ


Լրանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման առաջին տարին, տեսնենք, թե ինչ քայլեր կատարվեցին երկրի տնտեսական աճի համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նախորդ վարչապետից մնացել էին մի քանի խնդիրներ, որոնցից ամենակարեւորը կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որը լուծվեց անցնցում տարբերակով եւ կառավարությունը որոշեց ՀՀ վարկանիշը ռիսկի չենթարկել եւ ներդրման ֆինանսական բեռը վերցրեց իր վրա, մասնավոր հատվածի վարձու աշխատողներին 3 տարով ընդմիջման հնարավորություն տրամադրելով:
Տնտեսության աշխուժացման նպատակով կատարվեցին մի շարք փոփոխություններ եւ ներդրվեցին մի շարք մեխանիզմներ, որոնցից են.
Պետբյուջեի միջոցների խնայման նպատակով առաջին հերթին կրճատվեց նախարարությունների թիվը:
Զբոսաշրջության խթանման համար ներդրվեց TAX free համակարգը, որի մասին կառավարությունը որոշում էր կայացրել դեռ 1998թ., սակայն այն մինչեւ այժմ կյանքի չէր կոչվել: Այս համակարգը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված ծախսերի եւ ձեռք բերված ապրանքների ԱԱՀ գծով գումարների հետվերադարձ, իհարկե որոշակի սահմանափակումներով:
Ներդրումների ներգրավման նպատակով վերացվեց ներկրման դեպքում ԱԱՀ հետաձգման 200 մլն դրամ շեմը, ստեղծվեց "Մերիդիան" ոսկերչական ազատ տնտեսական գոտին:
Արտահանման աճի նպատակով փոփոխություն կատարվեց "շահութահարկի մասին" օրենքում, ըստ որի` արտահանման միտվածություն ունեցող կազմակերպություններին, 50 մլրդ դրամից ավելի ապրանք արտահանելու դեպքում, շահութահարկի դրույքաչափը նվազում է 10 անգամ եւ կազմում է 2%, իսկ 40 մլրդ դրամի դեպքում շահութահարկի դրույքաչափը նվազում է 4 անգամ եւ կազմում է 5%:
Սահմանամերձ բնակավայրերում կյանքի աշխուժացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով ընդունվեց "սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին" նախագիծը, ըստ որի` սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձինք ազատվում են իրացումից եկամուտների շրջանառության հարկից, իսկ օտարման գործարքներն ազատվում են ԱԱՀ-ից:
Փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանման համար, մինչեւ 18 մլն դրամ շրջանառություն ունեցող ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները ազատվեցին հարկերից: Շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար հանվեց փաստաթղթավորման պարտադիր պահանջը, եւ որոշում կայացվեց նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը` փաստաթղթավորելու դեպքում:
Շինարարության ոլորտը ճգնաժամից դուրս բերելու նպատակով, ընդունվեց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի հետվերադարձը, որը տարածվում է ինչպես անշարժ գույքի առաջնային շուկայում կատարված գործարքներին, այնպես էլ սեփական տան կառուցման համար վերցված հիփոթեքային վարկերի վրա:

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ