Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ԵՍ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ի, ԱՅԼԵՎ "ԵՌՅԱԿԻ" ՈՒ "ՔԱՌՅԱԿԻ" ՀԵՏ"

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. "ԵՍ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲՀԿ-Ի, ԱՅԼԵՎ "ԵՌՅԱԿԻ" ՈՒ "ՔԱՌՅԱԿԻ" ՀԵՏ"


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույցով է հանդես եկել եւ խոսել ներքաղաքական հարցերի, Հայոց ցեղասպանության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, սահմանադրական բարեփոխումների մասին: Նախկին նախագահն իր հարցազրույցում խոսել է նաեւ ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Այս եւ այլ հարցերի շուրջ "Իրավունքը" զրուցեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:
-Պրն Մարգարյան, իշխանության կյանքն իրո՞ք թեթեւացավ` ԲՀԿ-ն կազմաքանդելով, ինչպես հայտարարել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
– Ես ուզում եմ անդրադառնալ "կազմաքանդել" բառին: Ցանկացած իշխանություն հոգու խորքում չի ցանկանում լուրջ ընդդիմություն ունենալ երկրի ներսում, չնայած տրամաբանորեն արտահայտում է հակառակը: Ցանկացած պետության համար, եթե չկա լուրջ ընդդիմություն, վտանգավոր է ընդդիմության ու իշխանության համար: Քոչարյանը, կարծում եմ, սա է նկատի ունեցել` կազմաքանդել ասելով: Ոչ թե բառի բուն իմաստով է ասել, որ ԲՀԿ-ն կազմաքանդվել է, այլ նկատի է ունեցել այն, որ իշխանություններն արեցին ինչ-որ բան, որ ուղղված է կազմաքանդելուն, ու սրանով իշխանության կյանքը թեթեւացավ: Ասելով, թե ԲՀԿ-ն կազմաքանդվել է, կարծում եմ` Քոչարյանը սա նկատի չուներ:
– Եթե Ռ. Քոչարյանը նկատի ունենար այն, ինչ Դուք եք ասում, այսինքն` փորձեցին կազմաքանդել, ոչ թե կազմաքանդեցին, չե՞ք կարծում, որ հենց այդպես կասեր:
– Դե հիմա դա ձեւակերպման խնդիր է: Հարցազրույցի ամբողջ տրամաբանությունը դրան չի ուղղված:
– Նախկին նախագահն այդ հարցազրույցում եւս մի անգամ հայտարարում է, որ ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ, անգամ` ստվերային, բայց նաեւ ասում է` միեւնույնն է` ոչ բոլորն են դրան հավատում…
– Դուք հիմա ի՞նչ եք ուզում…
– Ցանկանում ենք այդ հայտարարությունը հակառակ կողմից դիտարկել: Քանի որ հանրությունն ու մամուլը չեն հավատում Քոչարյանի` ԲՀԿ-ի հետ կապ չունենալուն, չե՞ք կարծում, որ նախկին նախագահը ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած վերջին դեպքերից` հատկապես Գագիկ Ծառուկյանի` կուսակցությունից ու քաղաքականությունից հեռանալուց հետո, արդեն բաց տեքստով հայտարարում է, որ խզում է իր կապերը կուսակցության հետ:
– Ոչ: Հայտարարության խորքում ավելի լուրջ բան էր ընկած: Բոլորը նախկինում համարում էին, որ ԲՀԿ-ի գործունեությունը համակարգում է Ռոբերտ Քոչարյանը, որի մասին գրում էր մամուլը: Ես միշտ ասել եմ հետեւյալը` մարդկային հարաբերությունները չի կարելի շփոթել քաղաքական հարաբերությունների հետ…
– Իսկ կա՞ն մարդկային հարաբերություններ:
– Այո: Քոչարյանի` նախագահի պաշտոնից հեռանալուց հետո մի քանի անգամ նրա հետ հանդիպել եմ:
– Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպումների ընթացքում:
– Հազար ու մի հարց:
– Փետրվարի 20-ի արդեն չկայացած եւ անցյալում մնացած հանրահավաքը չե՞ք քննարկել:
– Ո՛չ, ո՛չ: Մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, որովհետեւ ես նրա օրոք կառավարությունում աշխատել ու համակարգել եմ այդպիսի հարցեր:
– Քոչարյանական կա՞դր եք, փաստորեն:
– Դե մամուլը գրում էր այդ մասին: Բայց ես աշխատել եմ կառավարման համակարգում 1992 թվականից` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, նախագահի աշխատակազմում եւ համակարգել եմ տեղական իշխանությունները:
– Հիմա Ձեզ ո՞ւմ կադրն եք համարում:
– ՀՀ-ի կադրը (ծիծաղում է-խմբ.): Ես ուզում եմ ասել, որ մարդկային հարաբերությունները խառնել քաղաքականի հետ, սխալ է ու վտանգավոր, քանի որ եթե այդպես լինի, ապա կվերանան մարդկային բոլոր հարաբերությունները: Ես հայտարարել եմ ու ասել` կցանկանայի, որ Քոչարյանը համագործակցեր…
– ԲՀԿ-ի հե՞տ:
– Ոչ միայն ԲՀԿ-ի, նաեւ "եռյակի" ու "քառյակի" հետ: Քաղաքական գործչի հետ, որը կիսում է մեր գաղափարները, արժի համագործակցել: Բայց Ռ. Քոչարյանը երբեւէ չի մասնակցել ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ "եռյակի" քննարկումներին:
– Անգամ միջնորդավորված` Վարդան Օսկանյանի միջոցով մեսիջներ չի՞ ուղարկել նախկին նախագահը:
– Ո՛չ, ո՛չ: Նրա մեսջիները եղել են իր հարցազրույցները: Ես ինքս էլ դա չեմ տեսել ու չեմ զգացել (նկատի ունի Քոչարյանի միջամտությունը-խմբ.): Հիմա ի՞նչ հիմք ունեմ իրեն չհավատալու:
– Այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է հետեւյալը. "Վերջին տարիներին ԲՀԿ-ն համառ ձգտում էր ցուցաբերում` սեփական թեկնածուներով մասնակցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ` նախագահական ընտրություններին": "Համառ" բառի օգտագործումը չի՞ նշանակում արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել եւ ամեն ինչ արել է, որ ԲՀԿ-ն գնա այն ճանապարհով, որով գնաց մինչ փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ համարելը:
– Դժվարանում եմ ասել: "Համառ" բառը չգիտեմ որքանով է… բայց ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ եթե նախագահական ընտրություններին մասնակցի` միայն Գագիկ Ծառուկյանով, որը տրամաբանական է:
– Բայց դա, կարծես թե, Քոչարյանին դուր չի եկել:
– Ես այդպես չեմ հասկացել: Պարզապես, ինքը դա ասել է, որ մեկ անգամ եւս փաստի` ԲՀԿ-ն իր շահերը չի սպասարկել:
– Այդ հարցազրույցից հետո կարծիքներ հնչեցին, որ Ռոբերտ Քոչարյանը կարծես աստիճանաբար համակերպվում է երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակին:
– Բայց մենք չգիտենք` դա այդպե՞ս է, թե` ոչ: Վերջին հարցազրույցը, համենայնդեպս, դա չէր նշանակում:
– Իսկ ի՞նչ էր նշանակում:
– Այն, որ ինքը հետեւում է երկրի զարգացումներին, անհանգստացած է բացթողումներով…
– Որոնց մեջ ինքն էլ իր մեղքի բաժինն ունի…
– Ինքը դա չի ասել այս հարցազրույցում:
– Իսկ ընդունո՞ւմ եք, որ նախկին նախագահն ունի իր մեղքի բաժինը:
– Ո՞ր մասով:
– Օրինակ, երեկվա հարցազրույցում խոսում է արտաքին պարտքի աճի մասին:
– Արտաքին պարտքը Քոչարյանի օրոք, որքան հիշում եմ, 1,5 մլրդ էր:
– Բայց տեսակետներ կան, որ կարող էր արտաքին պարտքն ավելի քիչ լիներ:
– Եթե արտաքին պարտքի ավելացումը վնասակարության տեսակետից նայենք, ապա կասենք, որ պարտքը 1,5 միլիարդ դարձել է իր օրոք: Բայց արտաքին պարտքը երբեմն օգտակար է լինում ճիշտ օգտագործվելու դեպքում: Այսօր շատերն են կասկածում արտաքին պարտքի արդյունավետ ծախսելու վրա, իսկ այն ժամանակ կասկածներն այդքան էլ շատ չէին: Իհարկե, լավ չէ, որ պետությունը դիմում է արտաքին պարտքի, բայց պետությունների մեծ մասն այդ գումարներն օգտագործում է արդյունավետ:
– Քանի որ մեղքերի մասին խոսեցինք, Դուք` որպես Քոչարյանի օրոք աշխատած նախկին պաշտոնյա, կարո՞ղ եք ասել` ո՞րն է Քոչարյանի ամենամեծ մեղքը:
– Իսկ ինչո՞ւ պետք է ես գնահատեմ:
– Դուք նրա կառավարման օրոք պաշտոնյա եք եղել:
– Ես չեմ տեսնում այնպիսի մեղք, որի համար դատապարտեն մարդուն:
– Մարտի 1, հոկետմբերի 27…
– Բայց դա ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ:
– Նա 1999-ի հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավար` առաջին պատասխանատուն, ում անվան հետ հաճախ կապում են ամեն ինչ:
– Ես համաձայն չեմ, որ ամեն ինչ կապում են թիվ 1 պատասխանատուի հետ: Եթե հոկտեմբերի 27-ի գործով Քոչարյանն ունենար որեւէ պատասխանատվություն, վաղուց դա կերեւար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ