Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Չնայած արդեն քառորդ դար է, ինչ գրում եմ քաղաքական թեմաներով, բայց երբեմն զարմանալիորեն պատահում է, որ ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը լսելիս` ունկնդիր եմ դառնում այնպիսի ելույթի, որ սրտխառնոց է առաջացնում: Եվ չի օգնում քառորդ դարի ընթացքում ձեռք բերված իմունիտետը: Հենց այդպես էլ եղավ, երբ լսում էի նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ելույթը Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ` ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ: Մասնավորապես նա կտրուկ դեմ արտահայտվեց փոխհատուցման գաղափարին. "Շուրջ 50 պետություն արդեն ճանաչած կլիներ Ցեղասպանությունը, եթե գործը սահմանափակվեր միայն ճանաչմամբ: Եվ շատերը դա չեն անում հենց տարածքային պահանջի ենթատեքստի պատճառով: Եթե որեւէ մեկն ուզում է հողերը հետ պահանջել, թող մի 50 տարի սպասի, մինչեւ Հայաստանը միջուկային զենք կունենա եւ կդառնա կայուն պետություն": Դե ինչ ասես սրան, ինչպես էլ մեկնաբանես` ոչ տպագիր բառապաշար է ստացվում:
Բագրատյանից հետ չմնաց եւ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, ով տրամաբանությունից զուրկ նախաբանից հետո գովաբանեց ԼՏՊ-ին` Ցեղասանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգում չընդգրկելու համար եւ ասաց. "Երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք դա տեղի ունեցավ, Թուրքիայի համար դա առիթ հանդիսացավ` հարցը ներկայացնել ոչ թե որպես համայն մարդկության առջեւ ունեցած պատասխանատվություն, այլ որպես Հայաստանի  հետ միջպետական վեճ: Ուստի, ՀԱԿ-ը ձեռնպահ է մնում հայտարարության քվեարկությունից, որը շարունակում է Ցեղասպանությունը զուտ հայ-թուրքական վեճ ներկայացնող քաղաքականությունը": Անշուշտ, անվիճելի է, որ հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը չի լինելու, բայց ախր, քաղաքականապես պարտվելն էլ պետք է արժանապատիվ լինի: Իսկ Լ. Զուրաբյանն անպայման ձգտում է հեռանալուց առաջ ամբողջ քաղաքական դաշտի մոտ նողկանք եւ հակագազ ձեռք բերելու ցանկություն առաջացնել, նոր միայն գնալ քաղաքական թոշակի:
Իսկ հայտնի ֆեմ ակտիվիստուհի, եվրոպամոլ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ աչքին էլ ամենուրեք զարմանալիորեն երեւում են գաղտնի գործակալներ. "Հա, ասում եմ` ամեն մի Կեսարին մի Բրուտոս է կցված... Ամեն երրորդը հաստիքով, համազգեստով է մենթ, ամեն երկրորդը` արտահաստիքային, քաղաքացիական զգեստով, ամեն մի մարդուն էլ երկու ստուկաչ ա հասնում ու էս պայմաններում բարդ է լինելու թացը չորից զատելու ջանքը...": Զարմանալի է, եթե հավատանք այդ տիկնոջը, ապա կստացվի, որ մեր երկրում 2 մլն ստուկաչներ են ապրում... Էհ, Ռոբերտ Քոչարյան, ականջը կանչի քո հիշատակած "ուրիշ մասնագետի":
Ճիշտն ասած, փոքր-ինչ զարմանք էր պատճառել, թե ինչպիսի չտեսությամբ են մեր որոշ հայրենակիցներ վերաբերվում ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ: Բավարար է, որ նա փողոցով երկու քայլ անցնի` անպայման կողքից կծլեն բազում մարդիկ, ովքեր ուզում են Քիմի հետ նկարվել, "սելֆի" անել, այնպես որ, մնում է զարմանալ Քարդաշյանի համբերության վրա: Ի դեպ, հիմա էլ "Ֆեյսբուքում" կատակով քննարկում են, որ իզուր մեր հայրենակիցները բանի տեղ չեն դնում Քիմի ամուսնուն, ով ավելի շատ հետեւորդ ունի. "Ժողովուրդ էն Քանյե Վեստն էլ կորած դեմք չի, կարելիա իրան էլ մի փոքր ուշադրություն դարձնել, հարցնել ոնցա, թե չէ մռութը կախ քայլումա` մտածելով, որ իրեն ոչ մեկ չի ճանաչում կամ անհաջող տնփեսու տեղ են դրել: Բա մեր ռեփ կարդացողները ո՞ւր են թող գնան տենան, համոզված եմ` սիրով կընդունի: Համ էլ, էս մարդը շատ հայտնի երգիչ ա, ու օրինակ իրա ու Ռիհաննայի համատեղ երգը 140 մլն դիտում ունի": Լավ, բայց այդ ամենը հեչ, հիմա էլ զարմանալի լուրեր են պտտվում, որ Երեւան է շտապում մերկապարուհի Վարդան` հատուկ Քարդաշյանի հետ հանդիպելու նպատակով: Մեղա քեզ, մեղա...

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ