9 ԱՊՐԻԼ 2015
Արխիվ 12-16
9 ԱՊՐԻԼ 2015 Շատերը խուսափում են կամ ավելի ճիշտ` ձեռնպահ են մնում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. հարաբերությունները Թուրքիայի հետ, շատ կառավարություններ հաշվի են առնում աշխարհաքաղաքական մոտեցումները, այլ ոչ թե արժեքները: Ցավոք սրտի, գոյություն ունեն մի շարք քաղաքական եւ տնտեսական շահեր, որոնք միջազգային հանրությանը խոչընդոտում են չարիքի դեմ պայքար մղել:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
9 ԱՊՐԻԼ 2015
Ես հիշում եմ 2010թ. ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովում ունեցած հանդիպումը: 46 սենատորներից եւ ոչ մեկը, այդ թվում նրանք, որոնք դեմ քվեարկեցին, մեզ հետ զրույցում չէին հերքում այդ հանցագործությունը: Բոլորն ասում էին, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչել եւ դատապարտել: Իսկ պատճառը, թե ինչու չեն անում, ասեմ` շահերի մեջ են` տնտեսական եւ քաղաքական:
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Երբ ասում են, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չպիտի լինի` սա ինձ համար բացարձակ անհասկանալի եւ անընդունելի օրակարգ է: Անհարմար է, որ մեզ հիմա հետեւեն ոչ բարեկամ հարեւան երկրների խորհրդարանները: Այսօր մենք այս հարցը տանում ենք քննարկման այլ տիրույթ, փորձում ենք տանել հակադրությունների մի դաշտ, որը պատիվ չի բերում որեւէ մեկին: Հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի քաղաքական օրակարգում, բայց ասել, որ այդ հարցը չպետք է լինի մեր օրակարգում, եւ դրա մասին չպետք է խոսենք միջազգային հարթակներում, սա բացարձակ անհասկանլի ձեւակերպում է: Այս հարթակից ոչ թե Էրդողանին պիտի նամակներ, sms-ներ գրենք, այլ պետք է միջազգային հարթության հետ ճիշտ, գրագետ աշխատենք:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
