Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ ԷԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է

Արխիվ 12-16

ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ ԷԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է

Երեկ ԱԺ-ում, կարծես թե, տեղերով փոխվեցին Սամվել Ֆարմանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Ֆարմանյանը, լինելով հանրապետական, ներկայացրեց մի շարք մտքեր, որոնք շատ հեռու են պահպանողական գաղափարախոսությունից եւ շատ մոտ վուլգար լիբերալիզմին: Ըստ էության, Ֆարմանյանը, ինչ-որ տեղ համահունչ հայտարարություններ արեց Հրանտ Բագրատյանի ելույթում հնչած մտքերին, վերջինս էլ կրկնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարական գոհարները` կոչ անելով ուշադիր լինել Տեր-Պետրոսյանի հոդվածներին: Այսպես, Ֆարմանյանը կրկնեց օրերս արտահայտած իր այն միտքը, որ ՀՀ նախագահի կողմից հրապարակած համազգային հռչակագիրը եւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը նույնական չեն: "Իրավունք"-ը օրեր առաջ փորձեց պարոն Ֆարմանյանից ճշտել, թե հատկապես, որ դրույթներն են տարբերվում հռչակագրում եւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց պարոն Ֆարմանյանից որեւէ պատասխան ստանալ: Երեկ Ֆարմանյանը գնաց էլ ավելի հեռուն եւ կրկնեց Հ. Բագրատյանի այն դրույթը, որ ԱԺ-ի` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հրապարակած հայտարարության մեջ համահայկական հռչակագրի հիշատակումը բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերի: Ավելին, Ֆարմանյանը կրկնեց Տեր-Պետրոսյանի այն դրույթը, որ անգամ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ պատժման խնդրում աշխարհասփյուռ հայ ազգը չի կարող լինել միասնական: Մի խոսքով, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը եւս մեկ անգամ ապացուցեց իր իսկ խոսքը, որ բազմաթիվ հարցերում նա շատ ավելի մեծ համաձայնություն ունի ընդդիմադիրների, քան իր իսկ խմբակցության անդամների հետ, եւ այլ բան է, որ Ֆարմանյանի բազմաթիվ նման հայտարարություններն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն առաջացրել ՀՀԿ խմբակցությունում:
Սրան հակառակ Զարուհի Փոստանջյանը, ով սովորաբար հանդես էր գալիս արեւմտամետ ու լիբերալ դիրքերից, երեկ ընդհակառակը` հանդես եկավ ելույթով, որը շատ ավելի նման է պահպանողականների դիրքորոշմանը: Նա խոսեց ե՛ւ հայոց պահանջատիրությունից, ե՛ւ միասնական դիրքորոշումից: Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ շուտով ԱԺ-ում  Ֆարմանյանն ու Փոստանջյանը կփոխվեն իրենց տեղերով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ