Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. "ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ"

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. "ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ"

Երեկ խորհրդարանի բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձանի բացումը, որից հետո տեղի ունեցավ ծառատունկ: Պատգամավորները տնկեցին 100 ծառ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ծառատունկին մասնակցում էր նաեւ ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: "Պետք է ապրել հանուն այն 1.5 միլիոն հայերի, որոնք նահատակվեցին: Պիտի ապրել` հիշելով նրանց",-"Իրավունքի" հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդը:
Արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանը կհասցնի խնամել իր տնկած բոլոր ծառերը: "Գիտեք, ես մեր գյուղում էլ մի քանի ծառ տնկել եմ եւ աշխատում եմ պարբերաբար գնալ ու հետեւել: Քանի որ պատասխանատու մարդ եմ ինձ համարում, աշխատում եմ մինչեւ վերջ գործը ավարտին հասցնել: Առանձնապես բարդ չէ մի դույլ վերցնել ու ջրել ծառերը",- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կուսակցության ղեկավարին "Իրավունքը" ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ հարց ուղղեց:
– Տիկին Զոհրաբյան, որպես ԲՀԿ առաջնորդ` արդյոք ընդունո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն կազմաքանդելով` իշխանությունը թեթեւացրեց իր կյանքը, ինչպես հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
– Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ մենք մեկնաբանություն չենք տալիս: Ինչ վերաբերում է "կազմաքանդել" ձեւակերպմանը, մեր մամլո խոսնակ Վահան Բաբայանը հստակ հայտարարել է, որ ԲՀԿ-ի համար դժվար օրեր էին, բայց կուսակցությունը կարողացավ հաղթահարել դժվար ֆորսմաժորային իրավիճակը, համախմբել իր առողջ ուժերը: Ինչպես երեկ, ԲՀԿ-ն քաղաքական դաշտի առանցքային ուժերից մեկն է` անկախ նրանից` դա ում դուրն է գալիս, ում դուրը` ոչ:
– Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն համալրվում է նոր մարդկանցով: Հայտնի դեմքեր կա՞ն համալրողների շարքում, թե՞ միայն շարքային քաղաքացիներ են:
– Յուրաքանչյուր շարքային քաղաքացի ինձ համար կարեւոր է, որովհետեւ մեր քաղաքացիներն են մեր երկրի ապագան: Անդամագրվողների մեջ կան նաեւ մտավորականներ, որոնց մասին առաջիկայում կիմանաք:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ