Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ

Արխիվ 12-16

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՐ ԴԱՌՆՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ


ՀՀ ԱԳ նախարարի վերջինª Մոսկվա կատարած այցը լուրջ հետաքրքրությունների տեղիք տվեց: Իհարկեª ոչ այն պատճառով, որ այցը պաշտոնական էր կամ, որ Նալբանդյանը հանդիպելու էր ՌԴ ԱԳ նախարարի հետ. միայն այս տարվա ընթացքում Լավրով-Նալբանդյան քանի-քանի հանդիպումներ են եղել ու աննկատ մնացել: Բայց այս դեպքում կար մեկ էական առանձնահատկություն. այս հանդիպման ընթացքում, սպասվում էր, որ լուծվելու էին այն հարցերի շրջանակները, որ օրակարգային կլինեն առաջիկա օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ:

ԱՆՑՅԱԼԻ ԴԱՍԵՐԸ

Իսկ Վ. Պուտինի առաջիկա հայաստանյան այցը կարեւորվում է նրանով, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո սա նրա առաջին այցն է մեր երկիր, եւ սպասվում է, որ բացի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց, ՌԴ նախագահի այցի օրակարգում մի շարք առանցքային հարցեր էլ են լինելու: Սկսած տնտեսականից, վերջացրածª տարածաշրջանային հարցերով, եւ այդ համատեքստում վերջին ժամանակներս կան համառ լուրեր, որ Ղարաբաղի հետ կապված եւս լուրջ քննարկում-առաջարկ էլ է լինելու: Դա էլ տանում էր այն մտքին, որ այդ քննարկման նախնական փուլը տեղի կունենա հենց Նալբանդյանի մոսկովյան այցի ժամանակ: Եվ տեղի ունեցավ, հաշվի առնելով Ս. Լավրովի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Է. Նալբանդյանի այն խոսքը, թե. "Հատուկ կանգ առանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա... ":
Բայց մինչ առաջ անցնելը, փորձենք մեկ հարցի հետ կապված` գոնե նախնական պատկերացում կազմել. Ռուսաստանին իրականում, ոչ դիվանագիտական նյուանսների տեսքով պե՞տք է, որ հենց այս պահին Ղարաբաղի հարցը կոնկրետ հանգուցալուծման հասնի:
1988 թ.-ին, երբ սկսեց ղարաբաղյան շարժումը, խորհրդային կենտրոնինª Մոսկվային, հաստատ պետք չէր ունենալ նման անկայունության օջախ, այն էլª ՆԱՏՕ-ական Թուրքիայի եւ ամեն պահի անակնկալ մատուցելու պատրաստ Իրանի անմիջական հարեւանությամբ: Փոխարենըª դա միանգամայն ձեռնտու էր ԱՄՆ-ին: ԽՍՀՄ-ը փլուզվեց, եւ արդեն այդ պահից հարավկովկասյան տարածաշրջանում տեղավորվելու համար ղարաբաղյան հակամարտությունն արդեն խանգարում էր ԱՄՆ-ին, իսկ լուծումը Մոսկվան անորոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, պարզապես դուրս էր մղելու հարավկովկասյան տարածաշրջանից: Բայց պատերազմի հայտնի ելքը հավասարակշռեց Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքերը հարավկովկասյան տարածաշրջանում, որն էլ 1994թ.-ից ի վեր Ղարաբաղի շուրջ ձեւավորված ստատուս-քվոն պահեց անփոփոխ: Թեեւ այս ընթացքում ԱՄՆ-ը "ճեղքման" մի քանի անհաջող փորձեր արեց ¥հիշենք Քիր Վեսթի մասին, որտեղ քիչ էր մնում պայմանագիր ստորագրվեր, հայ-թուրքական հաշտեցման պատմությունը, որի հաջողության դեպքում այդ գործընթացն արագորեն կտեղափոխվեր Ղարաբաղի ուղղությամբ եւ այլն¤, որոնց հաջողությունը նրան հնարավորություն կտար փակել Ղարաբաղի թեման եւ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն հաստատել: Ընդ որումª նույնիսկ այն դեպքում, եթե լուծումը բավարարեր նաեւ Հայաստանին. ավարտուն տեսք ստացած ղարաբաղյան հակամարտության եւ բաց հայ-թուրքական սահմանների պարագայում Հայաստանի "եվրաասոցացումը" եւ Ադրբեջանի ՆԱՏՕ-ականացումը դառնում էր անխուսափելի:
Պատմական այս իրողությունները հուշում են. որ այն պահից, երբ Ռուսաստանը հնարավորություն ստանա իր ամբողջական վերահսկողությունը հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում, արդեն նրա համար է առաջին պլան մղվում ղարաբաղյան թեման փակելու հարցը, եւ արդեն Վաշինգտոնը պետք է փորձի խաղը ձգել:

"ՈՐՈՇՈՂԸ" ԱԼԻԵՎՆ Է

Այսպիսովª հետեւյալ հարցն է առաջ գալիս. ներկայումս Մոսկվան հնարավորություն ունի՞ հարավկովկասյան տարածաշրջանում ԽՍՀՄ-ի փլուզմամբ կորցրած ամբողջական վերահսկողական դիրքերը վերականգնելու համար: Այս առումով նախª Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ շատ բանի մասին է ակնարկում: Երկրորդը` մեր երկիրն արդեն ԵՏՄ անդամ է, եւ այս առումով Վաշինգտոնի համար, մեղմ ասած, շատ դժվար կլինի, անգամ ղարաբաղյան հարցի փակվելու դեպքում, Հայաստանին "եվրոպականացնել" ու Ռուսաստանից պոկել: Ճիշտ է, դեռ շարունակվող ուկրաինական ճգնաժամը շատ հարցեր պահում է անորոշ վիճակում, բայց նաեւ կան որոշ նյուանսներ, որոնք Մոսկվայի համար կարող են առնվազն ցանկալի դարձնել Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը: Նախª Թուրքիայի ուղղությամբ Ռուսաստանն ունի մեծ տնտեսական եւ, մասնավորապես, էներգետիկ ծրագրեր, որոնք, ըստ նախօրեին Վ. Պուտինի եւ Հունաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի, կծավալվեն նաեւ այդ ուղղությամբ: Խոսքը մեծ փողերի մասին է, որոնք քաղաքականապես ավելի ապահովագրված կլինեն Ղարաբաղի թեմայի փակվելու դեպքում: Երկրորդը` Իրանի հետ կապված հայտնի պայմանագիրը մեծ փոփոխություններ է խոստանում Մերձավոր Արեւելքին: Ռուսաստանն արդեն փաստացի վերականգնել է այդ կարեւորագույն ռազմավարական ուղղությամբ մեծ խաղացողի իր երբեմնի դերը, եւ այստեղ կարելի է ավելի հանգիստ ծավալվել` կայուն հարավկովկասյան թիկունք ունենալու դեպքում: Գումարած դրանª Չինաստանն էլ է սկսում կամաց-կամաց այս ուղղությամբ ծավալվելու փորձերը, եւ դա էլ է արդեն պարտադրում Մոսկվայինª հնարավորինս արագ ուրվագծել իր ազդեցության ոլորտները: Իհարկեª դեռ մի որոշ ժամանակ կա: Բայց ժամանակ է պահանջում նաեւ ղարաբաղյան թեման, այսինքնª արդեն իսկ այդ ուղղությամբ պետք է որոշ նախնական քայլեր իրականացնել: Ընդ որում, Ս. Լավրովը նույնիսկ ակնարկեց. "Մեր նախագահն անցած տարի ձեռնարկեց հատուկ ջանքեր, որոնց հիման վրա մենք շարունակում ենք խորհրդակցությունները պրակտիկ հարթությունում հնարավոր քայլերի մասին, որոնք հնարավորություն կտային սկսել որեւէ մեկին ձեռնտու չհանդիսացող այս հակամարտության հաղթահարման գործընթացի իրականացումը: Այն հաշվով, որ հարավկովկասյան տարածաշրջանը դառնա համագործակցության, առանց որեւէ բլոկադայի, սանկցիայի, սահմանափակման գոտի":
ՀՀ ԱԳ նախարարի արձագանքն էլ դժվար չէ կռահել, թե ուր է տանում. "Հայաստանի դիրքորոշումը հայտնի է եւ այն համահունչ է համանախագահների մոտեցումների հետ: Եվ երբ Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես կդառնա համահունչ միջազգային հանրության տեսակետին, այդ ժամանակ արդեն մենք իրոք հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորություն կստանանք: Ցավոք, Ադրբեջանը մինչ օրս մերժում է եւ հակամարտության կարգավորման էության մասին առաջարկները...": Այսինքնª մենք վաղուց ենք հայտնել զիջողությունների այն վերջին սահմանը, ուր պատրաստ ենք հասնել: Մնացածըª ստացեք Ադրբեջանից:
Կարելի է կռահել, որ խոսքը հայտնի ծրագրի մասին էª հինգ շրջանների վերադարձª Ղարաբաղի ¥ներառյալª Քելբաջարն ու Լաչինը երաշխավորված կարգավիճակի դիմաց¤, որին, թերեւս, պատրաստ է ընդառաջ գնալ նաեւ հայաստանյան հանրությունը: Այլ հարց, որ Ադրբեջանն է դրան դեմ, այսինքն, եթե Ռուսաստանն այս թեման մտցնում է ակտիվ օրակարգ, ապա պետք է Բաքվից սկսի: Եվ այս առումով, թերեւս, պատահական չէ նաեւ Ս. Լավրովի հիշեցումը. "Բոլոր պարտավորությունները, որ փոխադարձաբար ստանձնել են ՀԱՊԿ անդամ երկրները, ամրագրված են հենց այդ պայմանագրով: Այնտեղ թվարկված են նաեւ այն բոլոր դեպքերը, որոնք նախատեսում այն այդ պարտավորությունների իրականացումը... Մենք նույնիսկ մեր մտքով չենք անցկացնում, որ ղարաբաղյան հակամարտությունը կթեւակոխի թեժ փուլ":
Նմանվում է Բաքվին հասցեագրված պարզ մեսիջիª պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու մասին մոռացեք: Հայաստանն էլ ԵՏՄ անդամ է, եւ եթե գոնե ինչ-որ բան ցանկանում եք ստանալ, օգտվեք այն ծայրահեղ զիջողականությունից, որին դեռ Հայաստանը կարող է մի կերպ գնալ: Դե ուրեմն, սպասենք Բաքվի արձագանքին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ