Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ՉԿԱ ՈՐԵՎԷ ԱԶԴԱՆՇԱՆ, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԵԼ ԻՐ ԿԵՑՎԱԾՔԸ"

Արխիվ 12-16

"ՉԿԱ ՈՐԵՎԷ ԱԶԴԱՆՇԱՆ, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈԽԵԼ ԻՐ ԿԵՑՎԱԾՔԸ"


Օրերս տեղի ունեցած մի միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այն միանշանակ կարծիքը հայտնց, որ Ղարաբաղում նոր պատերազմը, չնայած ներկայիս սուր իրավիճակին, բացառվում է. "Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցին ռազմական լուծում տալը ճանապարհ չէ":
Պարոն Հարությունյանն իր այդ տեսակետը հիմնավորում է հետեւյալ առանցքային գործոններից ելնելով. հայ-ադրբեջանական ռազմական բալանսը հավասարակշռված է, չնայած, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ ունի մի քանի անգամ մեծ բյուջե. տարբերությունը Հայաստանը կարողանում է լրացնել ճիշտ արտաքին քաղաքականության հաշվին ¥Ռուսաստանի ներքին գներով զենքի էժան ձեռքբերում, ռուսական բազայի գոյություն եւ այլն¤: Երկրորդը. Ադրբեջանի արտաքին ռազմական "թիկունքը" Թուրքիան է, Հայաստանինըª Ռուսաստանը. "Ռազմական բալանսի հարցում Թուրքիան չի կարող հավասարակշռել միջուկային գերտերություն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանին": Եվ վերջապես, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, այսինքնª նոր պատերազմի դեպքում այդ մեխանիզմը եւս կգործադրվի: Իսկ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի համար նույն ընդգծված դերը չի խաղա, քանի որ այդ դաշինքի հետ Երեւանն ու Բաքուն ունեն հարաբերությունների մոտավորապես հավասար մակարդակ: "Ադրբեջանն այս ամենը հասկանում է եւ նա երբեք լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի գնա":
Բայց թվարկվածներից զատª կան եւս մի քանի առանցքային գործոններ, որոնք նույնպես կարող են էականորեն ազդել հայ-ադրբեջանական ռազմաքաղաքական հաշվեկշռի վրա: Իսկ թե դրանք ինչ ռեալ էֆեկտ կարող են ունենալ, փորձեցինք պարզել Վ. Հարությունյանի հետ մեր զրույցի ընթացքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՆԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԷ


-Իրանի հետ կապված վերջին հայտնի զարգացումները չե՞ն ազդում նաեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության վրա:
-Միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները, եթե իհարկե վերջնական համաձայնագիրը ստորագրվի հունիսին, Իրանի տնտեսաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ կմեծացնի: Եվ բնական է, դա կհանգեցնի նաեւ մեր տարածաշրջանի համար թուրք-իրանական մրցակցության սրման: Այս առումով, նախ չմոռանանք, որ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում միշտ էլ ունեցել է հավասարակշռված քաղաքականություն, ու հիմա էլ հանդես է գալիս խաղաղ կարգավորման դիրքերից: Դա, բնականաբար, բխում է մեր շահերից, այսինքն` իրանական գործոնի ուժեղացումը եւս մեզ միանշանակ ձեռնտու է:
- Թերեւս, չմոռանալով նաեւ Իրանի ու Ադրբեջանի խորքային հակասությունները:
- Իհարկե: Կապված Իրանի հյուսիսային որոշ շրջանների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների հետª կա լրջագույն հակասություն: Առավել եւս, որ Ադրբեջանում կան որոշակի ուժեր, որոնք պարբերաբար այն տեսակետն են բարձրացնում, որ պետք է պայքարել այդ տարածքների համար: Բայց միայն տարածքային խնդիրը չէ. Ադրբեջանը մշտապես ներգրավված է եղել կամ առնվազն օգտագործվել է հակաիրանյան նաեւ ռազմական ուղղվածության ծրագրերի համար: Այնտեղ կա Իրանի դեմ օգտագործվող ռադիոլոկացիոն կայան, Ադրբեջանը Իսրայելի հետ ունի ռազմական ուղղությամբ որոշակի առնչություններ եւ այլն: Դա, իհարկե, էլ ավելի է խորացնում Իրանի հետ հակասությունը: Եվ այդ տեսանկյունից եւս, Իրանի համար, իհարկե ձեռնտու է, որ ղարաբաղյան խնդիրը նորից չտեղափոխվի պատերազմական փուլ, քանի որ այդ դեպքում կակտիվանա նաեւ նշված հակաիրանյան գործոնը:
- Իրանի կշռի աճի խնդրին մոտենանք մեկ այլ տեսանկյունից եւս: Եթե Իրանի կշիռը աճի հարավկովկասյան տարածաշրջանում ու, մասնավորապես` Հայաստանում, ապա դա չի՞ սրելու նաեւ ռուս-իրանական մրցակցությունը:
- Որպես տարածաշրջանային պետություններ` այստեղ միմյանց դեմ կարող են պայքարել Թուրքիան ու Իրանը: Ռուսաստանի դերակատարությունը այս հարցում շատ ավելի գլոբալ է. Ռուսաստանի հետ Իրանը չի կարող ռեալ պայքար մղել, ինչպես որ չի կարող պայքարել Եվրամիության, Միացյալ Նահանգների կամ Չինաստանի հետ: Մյուս կողմից էլª կա Ռուսաստան-Իրան գլոբալ կապը, որը հետապնդում է բավականին լուրջ նպատակներ, եւ հարավկովկասյան տարածաշրջանում դրանց մրցակցությունը չի կարող այդ գլոբալ կապի վրա բացասական լուրջ ազդեցություն թողնել:
Եվ վերջին հաշվովª Իրանի հետ կապված այդ պայմանագիրը, իհարկե, մեկ օրում չէ, որ կարող է իր բոլոր էֆեկտները ցույց տալ: Այդ առումով Հայաստանը, բնականաբար, չի կարող Իրանը դիտարկել որպես հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության այլընտրանք: Իրանի դերի աճը մեզ համար, ավելի շուտ անվտանգության հավելյալ դետալ է, որից, իհարկե, կարելի է եւ պետք է օգտվել: Առավել եւս, որ այդ գործոնը կարող է նպաստել տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի թուլացմանը:

"ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ ԵՏՄ-Ն ՊԵՏՔ Է ՀԱՄԱՁԱՅՆԻ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ"


-Այս ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ Իրանը, ինչքան էլ որ Ղարաբաղի հարցում ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, բայց, այսպես ասած, սրտի խորքում դժվար թե հավանություն տա "Մադրիդյան սկզբունքների" շրջանակներում Իրանին սահմանակից ղարաբաղյան հինգ շրջանների փոխանցմանն Ադրբեջանին: Մինչդեռ վերջին ժամանակներս, կարծես թե, այդ թեման նորից սկսել է ակտիվանալ, թե Ռուսաստանը եւս վերջնականապես հակվում է հենց այդ տարբերակով ղարաբաղյան հակամարտությունը ավարտելու մտքին, եւ, որ դա քննարկվել է ինչպես օրերս կայացած Լավրով-Նալբանդյան հանդիպման ժամանակ, այնպես էլ, որ կքննարկվի առաջիկայում կայանալիք Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում:
- Իհարկե, Իրանին շատ է հետաքրքրում այդ` Մեղրիից մինչեւ Հորադիս հատվածը ու, բնականաբար, այդ հարցում Թեհրանի եւ Երեւանի շահերը համընկնում են: Այդ տեսանկյունից եւս, մեզ, բնականաբար, ձեռնտու է Իրանի հզորացումը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չմոռանանք Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թեª իրենք նույնիսկ չեն էլ ենթադրում, որ Ղարաբաղում կարող է նորից պատերազմ սկսվել: Դա, իհարկե, Ռուսաստանի պաշտոնական քաղաքականությունն է: Ընդ որում, ադրբեջանական բարձրաստիճան զինվորականները նույնպես այն համոզմանն են, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման հարցում հենց Ռուսաստանն է ամենաքիչը շահագրգռվածը, եւ ամեն ինչ կանի` դա թույլ չտալու համար: Այսինքն` փաստը սա է. այս պահին ՌԴ ԱԳ նախարարը հերթական մեսիջն է ուղարկում, որ պատերազմի վերսկսման տարբերակը պարզապես պետք է բոլոր կողմերն էլ բացառեն: Ինչ վերաբերում է "Մադրիդյան սկզբունքներին", ապա այդ հարցով Հայաստանի դիրքորոշումը հայտնի է. պատրաստ է գնալ այդ ծայրահեղ զիջողությանը, այն պայմանով, որ դա անմիջապես էլ կերաշխավորի ԼՂՀ-ի կարգավիճակը: Այլ բան, որ այդ գործընթացը հենց Ադրբեջանն է սառեցրել, եւ չկա որեւէ ազդանշան, որ Բաքուն պատրաստ է փոխել իր կեցվածքը: Ուստիեւ, ես չեմ տեսնում որեւէ նախապայման, որը կխոսեր բանակցային գործընթացում հնարավոր տեղաշարժի օգտին:
- Իսկ Ադրբեջանին, այսպես ասած, "խաղաղություն պարտադրելու" տարբերակը բացառվո՞ւմ է:
- Հազիվ թե այսօր որեւէ մեկը Ադրբեջանին պարտադրի...
- Իրավիճակը կարող է պարտադրել: Հայաստանը դարձել է Եվրասիական միության անդամ, եւ Բաքուն պետք է, որ սկսի գիտակցել` ԵՏՄ-ն կայանալով, հազիվ թե համաձայնի իր փաստացի մաս կազմող Ղարաբաղից մեկ թիզ հող անգամ տալ Թուրքիայի կողմ նայող Ադրբեջանին:
- Իհարկե, այդ գործոնն էլ կա: Բայց Ադրբեջանի իրական խնդիրը եղել եւ մնում է այն, որ Բաքուն այդպես էլ չկարողացավ ռեալ գնահատել իրավիճակը: Սկզբից էլ, ելնելով իր տնտեսական առավելություններից, պատերազմ սկսեց, ու ինչպես ցույց տվեցին նրա հետագա պարտությունները, դա սխալ հաշվարկ էր: Հետո շեշտը դրեց նավթի վրա, թե դրա հաշվին Արեւմուտքը կօգնի Ղարաբաղը վերադարձնել, ու էլի սխալվեց: Հիմա էլ նույն հաշվարկներով շարունակում է ձախողել բանակցությունները, թեեւ հեռանկարում այդպես էլ տեսանելի չի դառնում այն ռեալ գործոնը, որը Բաքվին հաջողության հնարավորություն կտար: Իհարկե, շատ ճիշտ եք. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավիճակն էլ է փոխում. հանուն ինչի՞ ԵՏՄ-ն պետք է համաձայնի ինչ-որ բան տալ Ադրբեջանին: Բայց նաեւ կասկածում եմ, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան ի զորու է այդ նրբությունները հաշվարկել ու իր ներկայիս կոշտ դիրքորոշումից դուրս գալ: Համենայնդեպս` ոչ այս պահին: Իսկ Ադրբեջանին "խաղաղություն պարտադրելը", իհարկե, գոնե այս փուլում բացառվում է, ինչպես որ, ասենք` Արեւմուտքը չի կարող Հայաստանին պարտադրել` հրաժարվել Ղարաբաղից:
- Եվ այս ամբողջ ֆոնին, Իրանից զատ, բացահայտորեն գումարվում է մեկ այլ առնացքային գործոն եւս` Չինաստանը: Դա կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Ղարաբաղում:
- Չինաստանի հետ Հայաստանի ստորագրած վերջին հայտնի փաստաթուղթը միայն լրջորեն ուժեղացնում է Հայաստանի քաղաքական դիրքերը տարածաշրջանում: Այսինքն` չինական գործոնը նույնպես մեր օգտին է, եւ ինչքան այն ամրապնդվի այս ուղղությամբ, կարծում եմ, որ դրանից Հայաստանը այդքանով կշահի, ընդ որում, ոչ թե միայն քաղաքական կամ անվտանգության, այլ նաեւ տնտեսական ուղղությամբ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ