ՀԱԿ-ԻՆ "ՊԱԼՈԺ" ՉԷ՞Ր ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԸ
Արխիվ 12-16ՀԱԿ-ԻՆ "ՊԱԼՈԺ" ՉԷ՞Ր ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ
ԾԱՌԱՏՈՒՆԿԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Այնուհետեւ ԱԺ պատգամավորները 100 ծառ տնկեցին Ազգային ժողովի այգում: Գաղափարը միավորել էր իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներին, որոնք միասին ծառ էին տնկում ու իրար օգնելով` ջրում այն: Բայց, արի ու տես, որ անգամ այս գաղափարից զերծ մնաց ՀԱԿ խմբակցությունը, որոնք արհամարհեցին միջոցառումն ու պատիվ չհամարեցին միանալ ծառատունկին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
