ՀՀԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ "Իրավունքը" պարզեց` արդյո՞ք իշխանության կյանքը թեթեւացավ` ԲՀԿ-ն կազմաքանդելով: Հիշեցնենք` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել եւ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` հայտարարել է` իշխանության կյանքը թեթեւացավ` ԲՀԿ-ն կազմաքանդելով:
Էդուարդ Շարմազանովը նախկին նախագահի այս հարցադրմանը այսպես պատասխանեց. "Քանի դեռ մեր երկրում կան խնդիրներ, իշխանությունների կյանքը չի կարող թեթեւանալ: Իշխանությունը դիոգենեսյան տակառում չի կարող ապրել, որ չտեսնի խնդիրները":
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
