ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀԵՏ "ԳԱԶԻ ԳՆԻՑ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ"
Արխիվ 12-16"ԳԱԶԻ ԳՆԻՑ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ"
Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել է ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանին: Պատգամավորը թեպետ տպավորված էր Քիմի գեղեցկությամբ, բայց գտնում է, որ նա գեղեցիկ է, ինչպես բոլոր հայուհիները: Հարցին, թե ինչի՞ մասին է զրուցել Ք. Քարդաշյանի հետ, պարոն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց. "Բնականաբար, գազի գնից եւ Ծառուկյանից չենք խոսել, բայց խոսել ենք մեր երկրի պատմությունից ու խնդիրներից":
Ի դեպ, Լ. Մարտիրոսյանը նաեւ ցավով հավելեց, որ Քարդաշյան քույրերը իրենց հայաստանյան այցի ընթացքում չեն այցելի Ազգային ժողով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
