Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

77.000.000 ԱՉՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

77.000.000 ԱՉՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ


"Քիմ Քարդաշյանի շնորհիվ այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է, նա աշխարհահռչակ տիկին է",-ասել է ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
"Կարծում եմ` մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք: Մենք հպարտ պիտի լինենք",- նշել է Սահակյանը,- "Մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել":
Լրագրողների դիտարկմանը, թե Քարդաշյանն այս մի քանի ժամերի ընթացքում ավելի շատ գործ արեց` կապված Հայոց ցեղասպանության ու Հայաստանի ճանաչվածության հետ, քան իշխանությունները, Գալուստ Սահակյանը պատասխանել է. "Նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ` Շառլ Ազնավուրը, եւ կարելի է էլի թվարկել, նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են եւ իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են մեր ժողովրդի ճակատագրի հետագա բարեփոխումներն":

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ