ՌՈՒՍԵՐԵՆ ԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ. «Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» (Պրեմիերա)
Արխիվ 12-16ՌՈՒՍԵՐԵՆ ԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ. «Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» (Պրեմիերա)
Մոսկվաբնակ երգիչ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` աշխարհին ներկայացրեց առաջին եւ միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միլիոնավոր մարդկանց արցունքների եւ չսպիացած վերքի մասին բարձրաձայնող այս երգը, որի անունն է «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» (տեսահոլովակի ռեժիսոր` ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆ), այսօրվանից հասանելի է նաեւ աշխարհահռչակ տեսադարանում` Vevo-ում:
Ի դեպ, «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգը, որն արդեն իսկ մեծ տպավորություն է թողել ռուսների, հրեաների, չեչենների վրա, հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծվել է 2014 թվականին եւ դարձել Էդուարդ Մհերի այցեքարտը: Մոտ կես տարի առաջ նա խնդրեց պրոդյուսեր, երգերի խոսքերի եւ
երաժշտության հեղինակ ԷԼԻՆԱ ՍԱՄԱՐԻՆԱՅԻՆ, ով նաեւ Էդուարդ Մհերի մորաքույրն է, գրել մի երգ Հայոց Ցեղասպանության թեմայով: Ի զարմանս հենց երգչի, ընդամենը 12 րոպե անց երգի խոսքերն ու երաժշտությունը պատրաստ էին: Ինչպես ինքը` Էլինա Սամարինան է պատմում. «Խոսքերն ու երաժշտությունն ասես ի վերուստ որոշված լինեին, որովհետեւ 12 րոպեում դժվար կլիներ ստեղծել նման մի երգ: Երբ Էդուարդ Մհերը կարդաց երգի խոսքերը,
այնուհետեւ լսեց երաժշտությունը, անակնկալի եկավ` ինչպե՞ս այսքան արագ ու այսքան գեղեցիկ երգ ստացվեց»: Անդրադառնալով երգին` Էդուարդ Մհերն էլ նշում է. «Երգի մեջ չկա սպառնալիք կամ ատելություն` կա ցավ. ի՞նչ պատասխան ենք տալու մեր երեխաներին: Ես մեծ ցավ եմ ապրում, երբ Հայոց Ցեղասպանության փաստը հերքվում կամ խեղաթյուրվում է»:
Հավելենք նաեւ, որ արդեն պատրաստ է «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգի անգլերենտարբերակը, իսկ հայերեն տարբերակ չի լինի, քանի որ երգչի նպատակն է ողջ ռուսախոս եւ անգլիախոս հանրությանը հասցնել իր խոսքը` 1915 թվականին տեղի ունեցած մեծ ողբերգության մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
