50 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴՈՎ ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ
Արխիվ 12-1650 ՀԱԶԱՐ ԵՐԵԽԱՆԵՐ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ
ՔԻՄԻԱԿԱՆ ԽԱՌՆՈՒՐԴՈՎ ԱՆՎՃԱՐ ՍՆՈՒՆԴ
Ինչպես հայտնի է, «Պարենի համաշխարհային ծրագիր»-ը 2010թ. Հայաստանում Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն տալիս է տաք սննդարար ապուր կամ շիլա ու հաց տարրական դասարանների 50.000 աշակերտների Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում:
Առաջին հայացքից թվում է, որ հիանալի ծրագիր է, մեր երեխաներին անվճար սնունդ են տալիս, բայց կասկած առաջացրեց այն հանգամանքը, որ տալիս են հենց վնասակար սնունդ համարվող սպիտակ ալյուր: Ինչը մեզ ստիպեց հետաքրքրվել ծրագրով: Նույն փաստաթղթում կարդում ենք հետևյալը. «Թե Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությունը, և թե Իսրաելի Միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը (ՄԱՇԱՎ) ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշերը նպաստում են նրանց զարգացմանը և սնուցման կարգավիճակի բարելավմանը»:
Ի՞նչ սննդարար տարրերի մասին է խոսքը: Այդ մասին գտնում ենք նաև ՊՀԾ-ի կայքում:
Ինչո՞ւ են իրենց մոտ ալյուրի ֆորտիֆիկացումը մերժող Ռուսաստանն ու Իսրաելը ֆինանսավորում մի ծրագիր, որով մեր դպրոցական երեխաներին ֆորտիֆիկացված ալյուր է տրվում: Տարբեր մարզերում ապրող մեր նախաձեռնության անդամներից տեղեկացանք, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում արտահանման նպատակով:
Содержание витаминов на 1 кг:
• Тиамин (Витамин В1): 4,4 мг
• Рибофлавин (Витамин В2): 2,6 мг
• Ниацин: 35,0 мг
• Фолиевая кислота: 1,0 мг
• Железо: 15,0 мг
• Цинк: 30,0 мг
• Витамин А: 1,0 мг
• Витамин В12: 0,008 мг
Փաստորեն 2010 թվականից մեր 50.000 երեխաներին առանց ծնողների համաձայնության ալյուրի հետ խառնած պրեմիքսներով են կերակրում, ընդ որում նաև սինթետիկ դեղանյութ՝ ֆոլաթթու, պարունակող: Հիշեցնենք, որ ՀՀ «Դեղերի մասին» օրենքի 1 հոդվածի համաձայն սննդային հավելումները նույնպես դեղեր են, Հայաստանի Հանրապետությունում սննդի մեջ թույլատրվող պրեմիքսներ չկան: Իսկ ֆոլաթթուն սինթետիկ դեղանյութ է, որի հենց «ֆոլաթթու» կոչվող դեղաձևը ՀՀ հիմնական դեղերի ցուցակում գրանցված է 64 համարի տակ: Մարզերից դպրոցահասակ երեխաների բազմաթիվ ծնողներ մեզ տեղեկացրել են, որ իրենց անհայտ է անվճար տրվող ալյուրի բաղադրությունը: Մարզերից տեղեկացանք նաև, որ շատ դպրոցներ ստացած ալյուրը հանձնում են փռերին և փոխարենը հաց ստանում, իսկ ֆորտիֆիկացված ալյուրից պատրաստված հացերը պարզապես վաճառվում են առանց որևէ մակնիշման, ինչը սպառողի իրավունքների կոպիտ խախտում է: Սննդի անվտանգության տեսչությանը և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին առաջարկում ենք զբաղվել այս հարցով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից պահանջում ենք հանդես գալ հրապարակային պարզաբանմամբ այդ ծրագրով դպրոցներին անվճար տրամադրվող ալյուրի և ձեթի վերաբերյալ:
Իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի վրա, քանի որ առանց երեխաների և երեխաների ծնողների համաձայնության կամ գաղտնի կերպով երեխաներին սննդի հետ խառնած դեղանյութեր տալը մարդու հիմնական իրավունքների ոտնահարում է, որն հավանաբար, շարունակվում է արդեն 4 տարուց ավելի և իրականացվում է 50000 երեխաների նկատմամբ:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնություն

