ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆՈՒՄ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ

Ընթերցողները, հավանաբար, կհիշեն «Փողը տուր, դիակը տամ» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադարձել էինք Ար
մենիա» հանրապետական բժշկական կենտրոնին պատկանող դիահերձարանում տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք` դիահերձարանի աշխատակիցը հանգուցյալին հերձելու համար պահանջել էր 85.000 դրամ, իսկ հետո` հաճախորդին բաց չթողնելու համար` 50.000 դրամ:
«Իրավունքը» ներկայացրեց նաեւ դիահերձարանի աշխատակցի պատասխանը, եթե այն, իհարկե, պատասխան կարելի է համարել, ինչպես նաեւ առողջապահության նախարարության աշխատակցի պարզաբանումը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պարզեցինք` ի վերջո, նախարարությունն ինչ հրահանգ է իջեցրել` պարզելու տեղի ունեցած միջադեպը: «Նախարարությունը չի կարող հրահանգ իջեցրել: Նա մշակում է քաղաքականություն եւ հսկում քաղաքականության իրականացումը: Եթե կա որեւէ խախտում այդ քաղաքականության դրույթների հետ, յուրաքանչյուր կարող է դիմել եւ ստանալ պարզաբանումներ: Եթե կան խախտումներ, առողջապահական պետական տեսչությունը կարող է վարույթ հարուցել»,-պատասխանեց պրն Մուրադյանը:
Իսկ կան խախտումներ` հետաքրքրվեցինք նախարարից: Արդյոք խախտում չէ այն, որ 13.000 դրամ պահանջելու փոխարեն 85.000 դրամ են պահանջել: «Այդ գործընթացը կարգավորվում է կառավարության երեք որոշումով: Եթե կա անհրաժեշտություն դեպքի հետ կապված հստակեցում, քաղաքացին կարող է դիմել ու պարզաբանում ստանալ»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
