ՀՈԳԵԲԱՆ. «ՔԻՉ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»
Արխիվ 12-16ՀՈԳԵԲԱՆ. «ՔԻՉ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ»
Հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻ խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով, թե՛ Հայաստանում ու սփյուռքում, թե՛ հայկական համայնքերում: Հոգեբանն ունի միայն մեկ նկատառում.«Մենք քիչ ենք համագործակցում այն ժողովուրդների հետ, որոնք նույնպես ունեցել են նույն խնդիրները: Հատկապես կարեւորում եմ հրեաների հետհամագործակցելը: Չնայած, միջոցառումներն էլ չափի մեջ պետք է լինեն, եթե չափն անցնում են, ապա վերաբեմունքն ու հետաքրքրությունը անհետանում է»,-նշեց Սամվել Խուդոյանը: Ըստ նրա`պետք չէ ղեկավարության աչքին լավ երեւալու համար այնպիսի միջոցառումներ կազմակերպել, որոնք ավելի շատ արժեզրկում են ապրիլի 24-ի իրադարձությունը: Հոգեբանի համոզմամբ` միջոցառումներ անցկացնելիս պետք չէ ձեւավորել զոհի բարդույթ եւ վախ. «Միայն պահանջատիրության գաղափարը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչեւ մի օր իրավիճակը փոխվի եւ հնարավորություն լինի նախնիների գերեզմաներին ազատ այցելել»,- շեշտեց Ս. Խուդոյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
