ԿԱԼԻՈՖԱՌՆԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ, ՀՊԱՐՏԱՆԱԼՈՎ ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՎ, ԼԱՎ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱ
Արխիվ 12-16ԿԱԼԻՈՖԱՌՆԻԱՅԻ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ, ՀՊԱՐՏԱՆԱԼՈՎ ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՎ, ԼԱՎ ՕՐԻՆԱԿ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` ինչ անդրադարձ ունեցավ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստանի վարկաբիշի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Պրոֆեսորի խոսքով` Քիմ Քարդաշյանի մասին այդքան էլ դրական չեն արտահայտվում, քանի որ նրան խորքային անձ չեն համարում: «Բայց ես չեմ կարծում, որ Քիմ Քարդաշյանը մակերեսային անձ է եւ չգիտի` ինչ է անում: Նա շատ լավ գիտի`ինչ է անում»:
Ըստ պրոֆեսորի` Քարդաշյանի այցը բավական մեծ ազդեցություն ունեցավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, քանի որ նա նախորդ տարի եւս գրառումներ է արել Հայոց ցեղասպանության մասին: Իսկ դա դրական արձագանք է ունենում, քանի որ Քարդաշյանը բազմամիլիոնանոց երկրպագուների բանակ ունի:
Վահան Շեմմասյանի խոսքով` Քիմ Քարդաշյանը, իր հայ լինելով հպարտանալով, լավ օրինակ է ծառայում երիտասարդների համար. «Նրանք ասում են, եթե այսպիսին է Քիմ Քարդաշյանը, ով հպարտանում է իր հայ լինելով, ուրեմն ես էլ չեմ ամաչում իմ հայ լինելու համար»:
Ինչպե՞ս անել, որ բացի Քարդաշյանից` Հայաստան գան նաեւ այլ հայտնի հայեր: Ըստ Շեմմասյանի` դեսպանատները, հյուպատոսարանները պետք է ցուցակ կազմեն, աշխատեն այդ մարդկանց հետ եւ նրանց հայրենիք բերեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
