«ԲՅՈՒՐԱԿԱՆ» ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16«ԲՅՈՒՐԱԿԱՆ» ԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՓԱՌԱՏՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի հետ համատեղ ապրիլի 11-13-ը կազմակերպում է փառատոնային կառավարման եռօրյա դասընթաց «Փառատոնային ընթերցումներ» խորագրով:
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությունների շարք է, որն ուղղված է փառատոնային կառավարման առանձնահատկությունների ծանոթացմանը։ Վերջինս նպատակ ունի հայ մասնակիցներին ներկայացնել փառատոների կարեւորությունը հասարակության մշակութային կյանքում եւ արվեստի զարգացման գործում: Դասընթացի շրջանակներում Հայաստան ժամանած փառատոնային կառավարման առաջատար մասնագետները կծանոթացնեն փառատոների կառավարման համակարգին, նորագույն մոտեցումներին, ինչպես նաեւ կկիսվեն իրենց աշխատանքային հմտություններով եւ միջազգային փորձով: Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մի շարք մշակութային միջացառումների, ինչպես նաեւ ունենալ հանդիպումներ արվեստագետների հետ։
«Փառատոնային ընթերցումները» անցկացվում են փառատոնի կամ այլ մշակութային միջոցառման շրջանակներում։ Դասընթացներին մասնակցում են ինչպես տվյալ երկրի, այնպես էլ հարեւան երկրների հետաքրքրված անձիք։
«Փառատոնային ընթերցումները» դասախոսությանը այս անգամ հանդես կգան`
Հուգո Դե Գրիֆ (Բելգիա)
Հուգո Դե Գրիֆը Եվրոպական փառատոնային ասոցիացիայի «Փառատոնային ակադեմիայի» համահիմնադիրն է: Զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ. BRUGGE 2002՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք նախագծի գլխավոր մենեջեր, Ֆլանդրիայի մշակույթի նախարարի խորհրդական: Ներկայումս հանդիսանում է “A Soul for Europe” նախաձեռնության և Ֆելիքս Մերիտիս հիմնադրամի խորհրդի անդամ, «Փառատոների երիտասարդ կառավարիչներ» դպրոցի գլխավոր համակարգող: Դպրոցը ստեղծվել է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի կողմից 2006թ.-ին, երբ Հուգո Դե Գրիֆը ասոցիացիայի գործադիր քարտուղարն էր (2004-2008թթ.): Դե Գրիֆը առանձնանում է մշակութային ոլորտում իր ձեռքբերումներով և կատարած աշխատանքով: 1977թ.-ին նա հիմնել է Բրյուսելի ”Kaaitheater”-ը և ավելի քան 20 տարի եղել է վերջինիս գլխավոր մենեջերը: 2007-2010թթ. նա եղել է Բրյուսելի “Flagey” արվեստի կենտրոնի գլխավոր մենեջերը, 1998-1999թթ. Ֆլանդերս փառատոնի գեղարվեստական խորհրդատուն և 2003թ.-ից Բրյուսելի “Parts” պարի դպրոցի նախագահը: Նրա միջազգային գործունեությունը ներառում է համագործակցություն Ֆլանդրայի/Բելգիայի, Եվրոպայի և Ամերիկայի արվեստագետների հետ, 1999թ. հոկտեմբերին Նյու Յորքում կայացած «Նոր Եվրոպա» փառատոնի անցկացումը և այլն:
Նելե Հերթլինգ (Գերմանիա)
Նելե Հերթլինգը Բեռլինի արվեստի ակադեմիայի փոխնախագահն է: 1962թ.-ից Նելե Հերթլինգը աշխատել է Արվեստների ակադեմիայի Երաժշտության և կերպարվեստի բաժիններում որպես քարտուղար: 1987թ-ին ստանձնել է «Բեռլին՝ Եվրոպայի մշակութային քաղաք 1988» ծրագրի մշակման աշխատանքների ղեկավարումը: 1989թ. Նելե Հերթլինգը հիմնադրել է Բեռլինի «Հեբել» թատրոնը և ապա մինչև 2003թ. ղեկավարել այն: 2003-2007թթ. եղել է DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) արվեստագետների համար բեռլինյան ծրագրի տնօրենը: Անդամակցել և համագործակցել է բազմաթիվ հանձնաժողովների և կառույցների հետ, որոնց թվում են “Gulliver Clearing House Amsterdam”-ը, “A Soul for Europe” նախաձեռնությունը, Բեռլինի Ազատ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը (մինչև 2013թ.), “Dance Plan Germany”-ի հոգաբարձուների խորհուրդը, Ֆրանս-գերմանական մշակութային խորհուրդը (1995-2010թթ., 2000-2010թթ. եղել է խորհրդի նախագահ) և Ալբերտ Այնշտայն հիմնադրամի խորհուրդը:
Փոլ Շեֆֆեր (Հոլանդիա)
Փոլ Շեֆֆերը Ամստերդամի և Թիլբուրգի համալսարանների եվրոպագիտության պրոֆեսոր է: Նա ուսանել է փիլիսոփայություն, հոգեբանություն և քաղաքագիտություն Նեյմեգենում, Փարիզում և Ամստերդամում: Հետագայում նա որպես թղթակից աշխատել է Փարիզում և Վարշավայում՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր և հաղորդումներ: Վերջին ֆիլմերից կարելի է առանձնացնել «Խոստումի երկիրը», որը ներկայացնում է հետպատերազմյան ներգաղթը Եվրոպայում: Հեղինակել է մի շարք կարևոր աշխատություններ, որոնցից են 2000թ.-ին գրված “Het multiculturele drama”-ն աշխատանքը, որը անդրադառնում է Հոլանդիայի մուլտիկուլտուրալիզմին և ներգաղթին, ինչպես նաև 2007թ.-ին գրված “Het land van aankomst” գիրքը, որը 2011թ.-ին տպագրվել է նաև անգլերեն լեզվով՝ «Ներգաղթող ազգեր» վերնագրով: Նրա աշխատանքներից է նաև իր պապիկի՝ Հերմեն Ուոլֆի կենսագրականը (պատերազմի տարիների փիլիոսոփա և գրականագետ):
Փեթեր Ինկեի (Հունգարիա)
եթեր Ինկեին Բուդաշետի աստղադիտարանի տնօրենն է: Եվրոմիության և Եվրոպայի խորհրդարանի մշակութային քաղաքականության ծրագրերի խորհրդատու, մի շարք միջազգային կոնֆերանսների խոսնակ: Նախկինում զբաղեցրել է մի շարք քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոններ՝ մշակույթի փոխքարտուղար: Աշխատել է նաև հրատարակչության ոլորտում և 1994թ.-ին եղել է Բուդապետշտի միջազգային գրքի փառատոնի հիմնադիր նախագահը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
