Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՅՑԵԼԻ ԳՅՈՒՄՐԻ». ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՎԱՂԸ ԿԱՅՑԵԼԻ ԳՅՈՒՄՐԻ».

ՔԱՂԱՔԱՊԵՏ` ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

 

«Վաղը առավոտյան սպասում ենք Քիմ Քարդաշյսնին մեզ մոտ` Գյումրիում»,-այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

- Ի՞նչպես եք պատրաստվում դիմավորել ամերիկահայ մեգաաստղին:

- Ծրագիր չկա, որ լիներ կասեի: Կարծում եմ մինչեւ օրվա վերջ մեզ կհայտնեն ծրագիրը, տեսնենք:

- Տեղյա՞կ եք, որ ըստ շրջանառվող լուրերի Քարդաշյանների նախնինիները գյումրեցի են:

- Առանձնապես ստույգ ոչինչ չգիտեմ, ինչքան էլ տեղյակ եմ` զուտ լրատվությունից է:

- Գյումրեցիներն ուրախությա՞մբ են սպասում Քիմին, ըստ Ձեզ:

- Չեմ կարող ասել ինչ տրամադրությամբ են սպասում. վաղը կերեւա:

- Ի՞նչ եք կարծում Քարդաշյանները կայցել են Ավետիսյանների գերեզմանին:

- Չգիտեմ, անկեղծ ասած:

- Իսկ Դուք ուրախությա՞մբ եք սպասում Քարդաշյանների ընտնաիքին:

- Դե ինչ անեմ քաղաքապետն եմ, չսպասեմ, որ հյուր է գալիս:

- Անձնամբ ի՞նչպես եք վերաբերում Քիմ Քարդաշյանին:

- Նորմալ, լավ (-ծիծաղում է- Ի. Ա.)


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ