ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ
Ինչպես հայտնի է երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարևորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը: Հանդիպումից հետո, մասնավոր զրույցների ընթացքում պարոն Աբրահամյանը բավականին տպավորված եւ ոգեվորված է եղել Քարդաշյան քույրերի հայրենասիրությամբ եւ նշել, որ միանգամից նկատելի է դարձել Քարդաշյանների նվիրվածությունն թւ սերը առ հայրենիք:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
